RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2021-02-19 > #007, 2021-02-26 > #008, 2021-03-05 > #009, 2021-03-12 > #010, 2021-03-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 05-03-2021



Տեղադրվել է` 2021-03-04 22:19:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1351, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՄԱՀՆԵՐԻՆ ՄԻԱՑԱՎ ՆԱԵՎ ԷԴԳԱՐԸ

ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության ուսանողուհի

Ապարանից ոչ հեռու Կայք (Մուլքի) գյուղում եւս ավելացավ սեւ ժապավենՙ «18 Էդգար» սառը գրությամբ... Ժապավեն, որում կա մի կյանք,մի երազանք ու հերոսական պատմություն: Էդգար Հովհաննեսի Ավետիսյանը ծնվել է 2002 թվականի ապրիլի 27ին, Կայք (Մուլքի) գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: 2020 թվականի հուլիսի 3-ին դպրոցն ավարտելուց անմիջապես հետո մեկնել է ժամկետային ծառայության Ջաբրայիլում, որտեղ պատերազմի սկսվելու պահին եւս եղել է: Նրա վերջին զանգը եղել է հոկտեմբերի սկզբին, որից հետո ոչ մի տեղեկություն, բայց նրա հարազատները, ընկերները եւ բոլոր նրան ճանաչողները ամեն օր աղոթում եւ սպասում էին նրան, ամեն օր արթնանումՙ հույս ունենալովՙ ամեն բացվող օրվա հետ գոնե մեկ զանգ կամ տեղեկություն ստանալ Էդգարից:

Պատերազմն ավարտվեց, բայց Էդգարից դեռեւս տեղեկություն չկար: 2021 թվականի փետրվարի 8ին եկավ գույժը. Էդգարն անմահացել էր: Անմահացել էրՙ տալով իր կյանքը հանուն մեր ու մեր երկրի ապագայի: «Տան անդրանիկ որդին էր: Միշտ աչքի է ընկել որպես արժանապատիվ հայ, որպես իսկական տղամարդ: Ապագայի մասին շատ խոսել չէր սիրում: Երբ հարցնում էինՙ ինչ պլաններ ունի, միշտ պատասխանում էր. «Կարեւորըՙ գնամ անփորձանք ծառայեմ, գամ, նպատակներ ունեմ մի քանի»: Էդգարի մարդ տեսակը նկարագրելու համար բառերն էլ են կաղում, չեն հերիքում: Զուսպ, հանգիստ, հավասարակշռված, ինչպես վայել է իսկական տղամարդուն, իսկական հային: Իր կարճ, բայց լի կյանքով Էդգարը լցրեց բոլորի կյանքերը, ինչի պատճառով այսօր բոլորի սրտերում մի տեղ միշտ զբաղված է լինելու նրանով, բայց կյանքի մի մաս նաեւ դատարկ կմնաՙ առանց նրա: Նրա բացակայության հետ ոչ ոք չի կարողանում հաշտվել, եւ նա ապրում է այնքան, քանի դեռ նրան հիշելու են, քանի նրա անունը տալուց ժպիտ է գալիս անուշ հիշողություններից», ասաց Էդգարի դասընկերուհին, որը մինչ օրս չի համակերպվում նրա բացակայության հետ եւ չի կարողանում անցյալով խոսել նրա մասին:

Եվ այսքանից հետո մենք դեռ արժեքների խնդիր ունենք. մենք դեռ էժան քայլերի ու խոսակցությունների ժամանակ ունենք, մենք դեռ իրար չսիրելու ու նեղացնելու համարձակություն ունենք...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 05-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ