RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021



Տեղադրվել է` 2021-11-19 00:52:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2829, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՙ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ Ո՛Չ ԲԱՆԱԼԻՆ, Ո՛Չ ԷԼ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆ ՈՒՆԻ

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Խաղաղության ու սիրո մասին կարգախոսներով 2018-ին իշխանության եկածները 44-օրյա պատերազմի ժամանակ գոնե մեզՙ լրագրողներիս հետ մասնավոր զրույցներում անկեղծանում էին, թե վայ-հարեւանների հետ խաղաղ օրակարգով ապրելն անհնար է: Ճիշտ էՙ նրանց մեծ մասը չէր տեսնում, թե սահմանին ու մարտադաշտում ինչ է կատարվում, բայց գոնե լսում էին, թե ինչ վայրագությունների են ենթարկվում մատղաշ, հաճախ աղջկա ձեռք բռնել չհասցրած 18-ամյա տղաները: Պատգամավորների քիչ մասն է տեսել ու լսել անօդաչու թռչող սարքերի զարհուրելի, մահվան գույժը բերող ձայնը: Իսկ դրանք պատերազմի օրերին թափվում էին վարար, հորդառատ անձրեւի պես, բայց ի տարբերություն անձրեւի, ոչ թե հովացնում էին արյունից լերդացած ու ռումբերից շիկացած հողը, այլ մոխրացնում էին բոլորին միանգամից ու մի հարվածով:

Ադրբեջանցիների ու թուրքերի հետ խաղաղ ապրելու օրակարգը, իհարկե, Նիկոլ Փաշինյանը չի երեւան բերել: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի թեզն էրՙ «Խաղաղություն, հաշտութուն, բարիդրացիություն»: Ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, սակայն, որ հաշտության հասնելու բանաձեւ ուներ, իսկ դա կյանքի կոչելը կոնկրետ, խիստ հասեցական ճանապարհային քարտեզով էր հիմնավորում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաղաղության հասնելու ո՛չ բանալին ունի, ո՛չ էլ, ըստ երեւութին, դրան հասնելու ճանապարհից է գլուխ հանում:

Խաղաղ համակեցություն հաստատելու հարցում Ադրբեջանի դիրքորոշումը միանաշնակ է. ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն (ներառյալ Արցախը) ու իրենց բաղձալի «Զանգեզուրի» միջանցքը տրամադրել: Այդ դեպքում, ասում են ադրբեջանցիները, ոչ միայն հաշտ-համերաշխ, այլեւ «քիրվայավարի» կապրենք:

Ըստ իսՙ Թշնամու հետ «երկխոսելու» միակ լեզուն բռունցքն է: Քեզ սպանել, վերացնել, Երկիր մոլորակի վրայից ջնջել ցանկացողի հետ հարաբերվելու միակ հարթակը մարտադաշտն է, լեզունՙ ուժը: Ուժեղ եղար, ուրեմն իրՙ քեզ ոչնչացնելու փափագը կշարունակի անհաս երազանք մնալ, փոքր-ինչ տեղի տվեցիր, քեզ էլ, տունդ էլ, երկիրդ էլ, տարիներով շահած-պահած պետությունդ էլ սրի կմատնի: Խաղաղությունն, իհարկե, անգին, որեւէ այլ բանի հետ չհամեմատվող երեւույթ է, բայց դրան հասնելու ճանապարհը, ցավոք, բռունցքն է: Ուժեղ եղար, թե՛ հաղթող, թե՛ տիրացող կլինես: Կտիրանաս ոչ միայն հաղթանակիդ ու ժողովրդիդ տիրություն կանես, այլեւ անգամ ծանր, արյունալի պատերազմներով ձեռք բերած հաղթանակի նպատակի անունը «խաղաղություն» կդնես ու ի ցույց աշխարհի կգոռաս, թե միայն ինձ չէ, բոլորին եմ խաղաղություն բերել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ