RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021



Տեղադրվել է` 2021-11-19 00:52:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2673, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ «Halk TV»-Ի ԵԹԵՐՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻՆ ՀԱՄԵՄԱՏԵԼ Է ՀԻՏԼԵՐԻ ՀԵՏ

Գ.Գ.

Թուրքիայի մեջլիսի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավոր Կարո Փայլանը «Halk TV»-ի հեռուստաընկերության ուղիղ եթերում կոշտ քննադատության է ենթարկել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` բազմաթիվ բացասական որակումներ հնչեցնելով նրա ու իշխանավորների հասցեին: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, Կարո Փայլանը Էրդողանին համեմատել է նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ: Նրա խոսքովՙ Թուրքիայում նախագահի պաշտոնը պետք է անպայման դեմոկրատական արժեքներ դավանող գործիչ զբաղեցնի եւ չպետք է երկիրը հանձնել ֆաշիստներին: Նա իշխանություններին մեղադրել է տնտեսությունում ստեղծված իրավիճակի, մասնավորապեսՙ թուրքական ազգային արժույթիՙ թուրքական լիրայի աննախադեպ արժեզրկման հարցում վարած սխալ քաղաքականության, ինչպես նաեւ արտաքին ու ներքին քաղաքականության բացթողումների համար:

Փայլանը գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին եւ ազգայնական «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեներին քննադատել է իշխանությունների նկատմամբ հստակ դիրքորոշում չունենալու եւ քրդամետ կուսակցության վերաբերյալ հակասական հայտարարություններով հանդես գալու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ