ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ԽՈՍԵԼՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ Վարչապետ Փաշինյանը վաղն իր ֆեյսբուքյան էջում կպատասխանի լրատվամիջոցների եւ հասարակական կամակերպությունների հարցերին, այդ մասին ծանուցում կա վարչապետի ֆեյսբուքյան էջում: Հարցերը կարելի է ուղղել press@gov.am էլեկտրոնային հասցեով:
Արժե հիշեցնել, որ նրա այդ հարցազրույցի հրավերին նախորդել է տեղեկատվություն, որ դեկտեմբերի 15-ին Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում կկայանա Փաշինյան-Ալիեւ հանդիպում: Նախորդել էր նաեւ Փաշինյանի այն բացահայտումը, որ ՌԴ ՊՆ-ն առաջարկել է Հայաստանին՝ սկսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման նախապատրաստական փուլը, որի բովանդակության մասին միայն ենթադրությունների մակարդակով են մեկնաբանություններ հնչել:
Նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ռազմական ներխուժումից հետո այս օրերին, մասնավորապես՝ այսօր, նոյեմբերի 22-ին, Երեւանում փակվել են փողոցներ, տեղի են ունենում բողոքի գործողություններ՝ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չստորագրելու, ՌԴ ՊՆ-ի առաջարկները, եւ առհասարակ՝ Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետ բանակցությունների նյութը հանրայնեցնելու, ինչպես նաեւ Հայաստանի սահմանները լիարժեք զինելու, ինքնապաշտպանությանը պատրաստելու եւ կազմակերպելու պահանջներով: |