ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը` «ՍԻՐՈ ԿԱՄՈՒՐՋ» ՆՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՅՈՒԶԻՔԼԻ ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է Նախագիծն իրականացնելու նպատակով ընկերությունը տրամադրել է 200 միլիոն դրամ «Սիրո կամուրջ»-ը Հայաստանում մյուզիքլը` թատերական արվեստի յուրահատուկ այս ճյուղը, զարգացնելու փորձ է: Նախաձեռնողներն են Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը եւ «Արտ Թիմ» ընկերությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախագծի գլխավոր գործընկերն է: Նախագիծն իրականացնելու նպատակով ընկերությունը տրամադրել է 200 միլիոն դրամ: Նախագծի շուրջը միավորվել են ոչ միայն հատուկ քաստինգի միջոցով ընտրված երիտասարդ կատարողներ, այլեւ տաղանդավոր եւ պրոֆեսիոնալ ստեղծագործական խումբ: «Սիրո կամուրջ» մյուզիքլի ռեժիսորն է Վահան Բադալյանը: Երաժշտության հեղինակներն են Արմեն Մարտիրոսյանը, Արա Թորոսյանը, Քրիստ Մանարյանը եւ Էմմա Ասատրյանը: Խոսքերի հեղինակներն են Էմմա Ասատրյանը, Անիտա Հախվերդյանը, Գրիգոր Կոկչյանը, Քրիստ Մանարյանը: Գործիքավորումը վստահվել է Արա Թորոսյանին եւ Մարտին Միրզոյանին: Նկարիչն է Դավիթ Մինասյանը: Պարերի բեմադրման համար Երեւան է հրավիրվել հանրահայտ բալետմեյստեր, բազմաթիվ հեղինակավոր մյուզիքլների բեմադրող-ռեժիսոր եւ պարուսույց Վալերի Արխիպովը: Մյուզիքլը հանդիսատեսին է ներկայացվելու բացառապես կենդանի կատարմամբ: |