ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԵԿՆԵՑ ՖՐԱՆՍԻԱ Երեկ ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնեց Ֆրանսիայի Թուլուզ քաղաք, որտեղ այսօր Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում կմրցի տանտերերի հետ: Ընտրական 10-րդ խմբի առաջատար ֆրանսիացիների հետ հանդիպումը կլինի ՀՀ երիտասարդական հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի նորամուտը: Մեր հավաքականին չափազանց բարդ քննություն է սպասում: Ֆրանսիայի երիտասարդական հավաքականը շատ հզոր թիմ է: Անցկացրած 4 հանդիպումներն էլ ֆրանսիացիները շահել են եւ 12 միավորով գլխավորում են աղյուսակը: Հիշեցնենք, որ Երեւանում Ֆրանսիայի հավաքականը 4-1 հաշվով հաղթել է մեր երիտասարդականին, որն այն ժամանակ գլխավորում էր Ռաֆայել Նազարյանը: Հավաքականի կազմում Ֆրանսիա են մեկնել հետեւյալ 20 ֆուտբոլիստները: Դարպասապահներՙ Արսեն Բեգլարյան («Գանձասար»), Արթուր Թորոյան («Բանանց»), պաշտպաններՙ Կամո Հովհաննիսյան («Փյունիկ»), Գրիգոր Հովհաննիսյան («Փյունիկ»), Արման Հովհաննիսյան («Փյունիկ»), Վարազդատ Հարոյան («Փյունիկ»), Տարոն Ոսկանյան («Փյունիկ»), Դավիթ Մարիկյան («Շիրակ»), Վասպուրակ Մինասյան («Փյունիկ»), Ալեն Համբարձումյան («Գանձասար»), կիսապաշտպաններՙ Կարեն Մուրադյան («Շիրակ»), Գագիկ Պողոսյան («Փյունիկ»), Սարգիս Շահինյան («Բրագա» Պորտուգալիա), Աշոտ Սարդարյան («Փյունիկ»), Վահագն Այվազյան («Բանանց»), Արտյոմ Սիմոնյան («Զենիթ», Ռուսաստան), Դավիթ Հակոբյան («Շիրակ»), Վարդան Բակալյան («Փյունիկ»), հարձակվողներՙ Վիուլեն Այվազյան («Փյունիկ»), Սարգիս Ադամյան («Հանզա» Ռոստոկ, Գերմանիա): |