RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#195, 2013-11-12 > #196, 2013-11-13 > #197, 2013-11-14 > #198, 2013-11-15 > #199, 2013-11-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #197, 14-11-2013



ԼՈՒՐԵՐ

Տեղադրվել է` 2013-11-13 23:09:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 759, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՏՈՆՈՒՄ ԵՆՔ` ԲԵՆՋԱՄԻՆ ԲՐԻՏՏԵՆԻ 100-ԱՄՅԱԿԸ

Մ. ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Ողջ աշխարհում այժմ տոնում են Բենջամին Բրիտտենի 100-ամյակը: Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը միանում է կոմպոզիտորի ծննդյան տոնակատարություններին` կազմակերպելով Բենջամին Բրիտտենի 100-ամյակին նվիրված պաստառների եւ Հայաստան կատարած այցելության լուսանկարների ցուցահանդես Կոմիտասի անվան Երեւանի Պետական կոնսերվատորիայում:

Բենջամին Բրիտտենը ծնվել է Լոուստոֆթում 1913 թվականի նոյեմբերի 22-ին` երաժշտության սուրբ բարեխոս Սուրբ Սեսիլիայի (Չեչիլիա) տոնին: Կոմպոզիտորի մայրն անչափ հպարտանում էր այս փաստից եւ այն համարում ճակատագրի բարեխոսություն` հույս հայտնելով, որ իր որդին Բախից, Բեթհովենից եւ Բրամսից հետո դառնալու է «Բ» տառով սկսվող ազգանունը կրող կոմպոզիտորների աստղաբույլի չորրորդ անդամը: Եվ, իսկապես, դեռ կենդանության օրոք նա հռչակվել է 20-րդ դարի լավագույն կոմպոզիտորներից մեկը: Բրիտտենը երաժշտությամբ տարվում է դեռ վաղ տարիքից: Նա պատմում էր, որ պարզապես հիացած էր կետիկների եւ գծիկների փոխկապակցմամբ եւ նրանց ներշնչած հնչյուններով:

Բրիտտենի ժառանգություննն առավել խոսուն է Ալդեբուրգ քաղաքում, ուր 1948 թվականին նա համահիմնադրել է համանուն փառատոնը, իսկ այնուհետեւ մշտապես հաստատվել այդ քաղաքում: Հենց այստեղ է նա ստեղծել այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Պատերազմի ռեքվիեմը»:

1965 թվականին Բենջամին Բրիտտենը եւ օպերային երգիչ Փիթեր Փիրսը ժամանում են Հայաստան` հանգստանալու Դիլիջանի կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը: Նրանց հետ Հայաստանում հանգստանում են նաեւ դիրիժոր, թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը իր տիկնոջ` օպերային երգչուհի Գալինա Վիշնեւսկայայի հետ:

Այդ օրերին Էդվարդ Միրզոյանի ջանքերի շնորհիվ կազմակերպվեց «Հայաստանում Բրիտտենի օրեր» փառատոնը: Հայաստանում հանգստանալու օրերին Բրիտտենը Պուշկինի բանաստեղծությունների հիման վրա գրում է վոկալ շարք: Հայաստան կատարած այցելությունից հետո կոմպոզիտորը գրում է. «Հայաստանը միշտ կմնա մեր սրտում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #197, 14-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ