RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#195, 2013-11-12 > #196, 2013-11-13 > #197, 2013-11-14 > #198, 2013-11-15 > #199, 2013-11-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #197, 14-11-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-11-13 23:09:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 992, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀՈՆԿՈՆԳՈՒՄ

Նոյեմբերի 9-ին Հոնկոնգում տեղի ունեցավ «Ջեք եւ Ջուլի Մաքսյանների Հոնկոնգի հայկական կենտրոնի» բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը մասնակցեցին տարբեր երկրներից ժամանած շուրջ 100 հայեր: Արարողությանը ներկա Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը օծեց կենտրոնում տեղադրված Աստվածամոր սրբապատկերը եւ վեմ քարը եւ իր օրհնությունն ու պատգամը բերեց հավաքվածներին: Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը , ով, կարեւորելով հայկական կենտրոնի ստեղծումը, հույս հայտնեց, որ այն խթան կհանդիսանա Չինաստանի եւ ամբողջ տարածաշրջանի հայերին միավորելու եւ Հայաստանից հեռու գտնվող մեր հայրենակիցների ազգային ավանդույթներն ու դիմագիծը պահպանելու հարցում:

Հաջորդ օրը Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը մատուցեց սուրբ պատարագ: Ապա Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Սեբուհ Ասլանյանը ներկաների համար կարդաց դասախոսություն Նոր Ջուղայի հայ վաճառականների կողմից ժամանակին ստեղծված համաշխարհային առեւտրային ցանցի վերաբերյալ: Դասախոսությունից հետո Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը ներկայացրեց ՀՎՀ կառուցվածքն ու գործունեությունը եւ հայտնեց, որ այսուհետեւ հայկական կենտրոնի համակարգմամբ ՀՎՀ-ն կգործի նաեւ Չինաստանում եւ ողջ տարածաշրջանում:

Այնուհետեւ տեղի ունեցավ տարածաշրջանում առաջին հայ համայնքային կառույցի «Չինաստանի հայ համայնքի» անդրանիկ նիստը, որի ընթացքում հաստատվեց կազմակերպության հիմնադիր արձանագրությունը եւ կառուցվածքը, ապա ընտրվեցին ղեկավար մարմինները նախաձեռնության հեղինակներից Հենրի Արսլանյանի գլխավորությամբ:

Մինչ Հոնկոնգ ժամանելը Ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական այց կատարեց Չինաստանի Պեկին, Շանհայ եւ Գուանջու քաղաքներ: Պեկինում Վեհափառ հայրապետն այցելեց նաեւ ՉԺՀ-ում ՀՀ դեսպանություն, ուր տեղի ունեցավ Հայաստանի վարպետների պատրաստած եւ ՀՀ Անկախության տոնի նախօրեին Պեկին տեղափոխված առաջին խաչքարի օրհնման արարողությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #197, 14-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ