ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ԱՄԱՆՈՐ, ԻՄ ՆՈՐ ԸՆԿԵՐ ՀՀԿ ԵԿԱ խորհուրդ Սիրելի երիտասարդներ Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան (ՀՀԿ ԵԿԱ) շարունակում է իրագործել արդեն բարի ավանդույթ դարձած «Շնորհավո`ր Ամանորդ, իմ նոր ընկեր» Համահայկական երիտասարդական ծրագիրը, որի նպատակն է, օգտագործելով Ամանորը շնորհավորելու բարի ավանդույթը, նամակների (այդ թվում էլեկտրոնային նամակների), բացիկների միջոցով շնորհավորել միմյանց` նոր կապեր հաստատելով Սփյուռքում եւ Հայաստանում, հատկապես Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում ապրող հայ երիտասարդների միջեւ: Սփյուռքում բնակվող հարգելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ Խնդրում ենք մինչ դեկտեմբերի 25-ը ուղարկել մեզ (Հայաստանի Հանրապետություն, Երեւան, Տերյան փողոց 69, 4-րդ հարկ, ինդեքսՙ 0009 կամ mynewfriend2014@yahoo.com Էլ. հասցեին) Ձեր ամանորյա շնորհավորանքը (Էլեկտրոնային նամակի կամ բացիկի տեսքով), որոնք կփոխանցենք Երեւանի եւ հատկապես Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի երիտասարդներին, հայոց բանակի զինծառայողներին: Տեղեկացնենք, որ նախորդ տարի ստացել ենք նամակներ ավելի քան 13 երկրից: Ծրագրի շրջանակներում Հայաստանի եւ Սփյուռքի երիտասարդների միջեւ ձեւավորվել են ընկերական կապեր, եղել են փոխադարձ այցելություններ, ձեւավորվել է չորս հայկական ընտանիք: Անհամբեր սպասում ենք ձեր նամակներին եւ շնորհավորական բացիկներին: |