RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11 > #217, 2013-12-12 > #218, 2013-12-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #216, 11-12-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-12-10 23:36:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1135, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՌԴ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

Ռուսական «Սպորտ-Էքսպրեսն» ամփոփելով ՌԴ պրեմիեր լիգայի աշնանային հատվածում ֆուտբոլիստների ելույթները, կազմել է առաջնության խորհրդանշական հավաքականըՙ հաշվի առնելով յուրաքանչյուր տուրում իր կողմից ֆուտբոլիստներին տրված գնահատականները:

Այդ ցանկում ընդգրկվել է նաեւ Մոսկվայի «Սպարտակի» եւ ՀՀ հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Ի դեպ, նա արժանացել է բոլորից բարձր գնահատականինՙ 6,28:

«Մովսիսյանն աշնանային հատվածում բավականին բարձր արդյունավետություն ցույց տվեցՙ 2 գոլ խփելով ՀՀ հավաքականի կազմում, 10 անգամ աչքի ընկնելով ՌԴ առաջնությունում: Եվ դա այն դեպքում, երբ առաջնության կեսից նա խաղում էր վնասվածքներով ու հայտնի էր, որ պետք է վիրահատվի: Սակայն դա նրան չխանգարեց ցավազրկող ներարկումներով հեթ տրիկի հեղինակ դառնալ «Զենիթի» հետ խաղում: Մովսիսյանը ոչ միայն աչքի էր ընկնում գոլերով, այլեւ օգնում էր թիմակիցներին պաշտպանությունում», գրել է թերթը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #216, 11-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ