«ԱԼԱՇԿԵՐՏԸ» ՄՏԱԴԻՐ Է ՀԱՄԱԼՐՎԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐՈՎ Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հետնապահ «Ալաշկերտի» ղեկավարությունը մտադիր է ձմռանը զգալիորեն ուժեղացնել թիմի կազմըՙ հրավիրելով նաեւ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների: Մասնավորապես, չի բացառվում, որ գարնանը թիմի դարպասը պաշտպանի Գեւորգ Կասպարովը: Վերջինս խզել է պայմանագիրն Իրանի «Զոբ Ահանի» հետ եւ այժմ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում է: Ճիշտ է, «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն էլ նշել էր, որ ուրախ կլիներ իր թիմում տեսնել Կասպարովին: |