RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11 > #217, 2013-12-12 > #218, 2013-12-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #216, 11-12-2013



Տեղադրվել է` 2013-12-10 23:36:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 851, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԱՐԱՐԱՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Օրերս Մոսկվայում լույս է տեսել Արարատ Ղուկասյանի «Փնտրտուքների ճանապարհին» բանաստեղծությունների ժողովածուն: Այն ընդգրկում է հեղինակի ավելի քան 40 բանաստեղծություններՙ նրա ստեղծագործությունների մի փոքրիկ երկաքաղ:

1000 տպաքանակով լույս տեսած ժողովածուն Ա. Ղուկասյանի առաջին գիրքն է, որը տպագրվել է Մոսկվայի «Ջավախք» միության ներկայացուցիչ Մարտիկ Գասպարյանի անմիջական հովանավորությամբ:

«Փնտրտուքների ճանապարհին» ժողովածուն ծնունդ է առել բանաստեղծի մտերիմ ընկեր, գրող, լրագրող եւ բժիշկ Ալեքսանդր Սոսնովսկու բարեկամական հորդորներից:

Մասնագիտությամբ պատմաբան Արարատ Ղուկասյանը ներկայումս բնակվում է Իսպանիայի Վալենսիա քաղաքում, ուր շուրջ 10 տարի առաջ հիմնադրել է «Արարատ» հայկական միությունը, կիրակնօրյա հայկական դպրոց եւ հիմնադրել «Հայրենիք» շաբաթաթերթը: Նրա ջանքերով զետեղվեց Իսպանիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին հուշարձանըՙ Ջիվան Միրզոյանի «Կենաց խաչ» հուշարձանը: Ջ. Միրզոյանը, ի դեպ, գրքի նկարների հեղինակն է:

«Փնտրտուքների ճանապարհին» գրքի շնորհանդեսներ տեղի կունենան Մոսկվայում, Իսպանիայում եւ Հայաստանում, որոնց մասին նախօրոք կտեղեկացվի լրատվամիջոցներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #216, 11-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ