RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11 > #217, 2013-12-12 > #218, 2013-12-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #216, 11-12-2013



ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ

Տեղադրվել է` 2013-12-10 23:36:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 991, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «Web ԾԻՐԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 3-ՐԴ ՕՆԼԱՅՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ

Արդեն երրորդ անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը եւ Webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր հովանավորությամբ սկսում են «Web Ծիրան» համահայկական օնլայն կինոփառատոնը:

«Web Ծիրան» 3-րդ համահայկական օնլայն կինոփառատոնը մեկնարկեց երեկ եւ կավարտվի 2014 թ. փետրվարի 23-ին:

Սահմանված է 1 գլխավոր եւ 2 խրախուսական մրցանակ:

Գլխավոր մրցանակակիրը կպարգեւատրվի 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով եւ հատուկ դիպլոմով:

Խրախուսական մրցանակակիրները կպարգեւատրվեն հատուկ դիպլոմով:

Ինչպես գլխավոր, այնպես էլ խրախուսական մրցանակակիրները կստանան նաեւ 10 օր անվճար պրոֆեսիոնալ նկարահանող տեխնիկայից օգտվելու հնարավորություն:

Ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմը կարժանանա «Համակրանք» խրախուսական մրցանակին եւ հատուկ դիպլոմի:

«Web Ծիրան» 3-րդ համահայկական օնլայն կինոփառատոնի արդյունքները կհրապարակվեն 2014 թ. փետրվարի 25-ից մարտի 5 ընկած ժամանակահատվածում, հատուկ մրցանակաբաշխության ժամանակ:

Արդյունքները կամփոփի պրոֆեսիոնալ ժյուրին:

«Web Ծիրան» 3-րդ համահայկական օնլայն կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ:

«Web Ծիրան» համահայկական 3-րդ կինոփառատոնին կարող են ներկայացվել մինչեւ 30 րոպե տեւողությամբ ֆիլմեր` առանց ժանրային սահմանափակումների` խաղարկային, վավերագրական, անիմացիոն եւ այլն: Ֆիմերը «Web Ծիրան» համահայկական 3-րդ կինոփառատոնում ընդգրկելու համար պետք է ներկայացնել DVD ֆորմատով` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակ, 2013 թ. դեկտեմբերի 3-ից մինչեւ 2014թ. հունվարի 25-ն ընկած ժամանակահատվածում:

Գրասենյակի հասցեն` Երեւան 0001, Մոսկովյան 3, հեռ. +374 10 52 10 42

Ֆիլմերը «Web Ծիրան» համահայկական 3-րդ կինոփառատոնին ներկայացնող հեղինակները դրանով հավաստում են, որ դրանց ցուցադրման հեղինակային իրավունքների խնդիրների համար «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը եւ webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը պատասխանատու չեն:

Լրացուցիչ մանրամասների համար զանգահարել. «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակ + (374 10) 52 10 42 կամ webtv.am հեռուստաընկերությունՙ+ (37491) 27 07 76

«Web Ծիրան» համահայկական 3-րդ կինոփառատոնն այս տարի ներկայացնում է նաեւ «Web Ծիրան». ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ » ծրագիրը:

Ծրագրում ցուցադրելու համար կարող են ներկայացվել միայն բջջային հեռախոսներով, պլանշետներով, սմարտֆոններով նկարահանված կարճ ֆիլմեր, որոնք կցուցադրվեն ինչպես կինոփառատոնի, այնպես էլ webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսության ֆեյսբուքյան պաշտոնական էջերում:

Այս տեխնիկական միջոցներով նկարահանված ֆիլմերը կամ դրանց հղումները որեւէ վիդեոհոստինգային պորտալում, հեղինակները կարող են ուղարկել info@webtv.am էլեկտրոնային հասցեինՙ նշելով ֆիլմի անվանումը, հեղինակի մասին համառոտ տվյալներ, գործող բջջային հեռախոսահամար եւ գրավոր հավաստում, որ ֆիլմն ուղարկված է հեղինակի կողմից, որի համար ֆիլմի հեղինակը պատասխանատու է:

Ամենաշատ հավանումների արժանացած ֆիլմը կարժանանա հատուկ մրցանակի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #216, 11-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ