ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԶԻՆՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՆԴԱՄ Վ. Պ. Դեկտեմբերի 16-17-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ.-ի Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության անդամ պետությունների 5-րդ հանդիպումը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, հանդիպման շրջանակներում դեկտեմբերի 17-ին կայացել են Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամների ընտրությունները: Քվեարկությամբ Հայաստանը դարձավ կոմիտեի անդամ` 4 տարի ժամկետով: |