RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18 > #222, 2013-12-19 > #223, 2013-12-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #221, 18-12-2013



ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՍՊՈՐՏ

Տեղադրվել է` 2013-12-17 23:38:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 980, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՀԱՅ ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿՈՐԴԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԻ ԱՐԺԱՆԱՑԱՎ

Թուրքիայում անցկացվող լեռնադահուկային սպորտի միջազգային վարկանիշային մրցաշարում հաջող հանդես եկավ ծաղկաձորցի Արսեն Ներսիսյանըՙ արժանանալով բրոնզե մեդալի: Էրզրումում անցկացված մրցումներում Արսենը ոլորավայրէջքում ցույց տվեց 1.47,41 րոպե արդյունքՙ զիջելով միայն իրանցիներ Մահդի Սոլողանին եւ Մոհամադ Դարբանդսարին:

Հայաստանը ներկայացրած մեր մյուս լեռնադահուկորդներըՙ Յուրա Մանուկյանն ու Քաջիկ Վարդանյանը գրավեցին համապատասխանաբար 37-րդ եւ 38-րդ տեղերը: Կանանց մրցումներում ծաղկաձորցի Եվա Պապոյանը 20 մասնակիցների մեջ 14-րդն էր:

Սոչիի ձմեռային օլիմպիադայի ուղեգիր նվաճելու համար հարկավոր է տեղ զբաղեցնել 500 ուժեղագույն լեռնադահուկորդների ցանկում: Արսեն Ներսիսյանն այդ ցանկում առայժմ 1268-րդն է: Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող ամերիկահայ Արման Սերեբրակյանը ցանկում 931-րդն է: Եթե նրանց չհաջողվի ուղեգիր նվաճել, ապա Հայաստանին կտրվի մեկ սպիտակ քարտ, որով նշված լեռնադահուկորդներից մեկը հանդես կգա Սոչիում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #221, 18-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ