ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՄԵԿ ՕՐԸ ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ գիտական գրադարանի ավագ գրադարանավար Մանկավարժական համալսարանի 1-ին մասնաշենքի 2-րդ հարկում 2011 թ-ի նոյեմբերի 15-ին բացվեց հումանիտար գրականության ընթերցասրահը: Այն զբաղեցնում է 500 քառակուսի մետր տարածք, որից 120 քառակուսին ծառայում է որպես գրապահոց, մնացյալըՙ ընթերցասրահ 100 նստատեղով: Գրապահոցային մասում տեղադրված են 150 մետաղյա գրադարակներ: Այստեղ դարակավորված են պատմության, աշխարհագրության, մանկավարժության, հոգեբանության, փիլիսոփայության, իրավագիտության, սոցիոլոգիայի, քաղաքագիտության, կրոնի, մատենագիտության, երկրաբանության-երկրագիտության, տնտեսագիտության, արվեստի (կինո, թատրոն, նկարչություն, երաժշտություն, ճարտարապետություն), սպորտի վերաբերյալ մոտ 150.000 միավոր գրականություն: Հումանիտար ընթերցասրահում կան նաեւ հայ գրականության, հայոց լեզվի վերաբերյալ գրքեր, հազվագյուտ գրականություն, նախախորհրդային հայ մամուլ: Այստեղ տեղադրված են 13 համակարգիչներ, որոնք միացված են համացանցին, գործում է օդային ինտերնետ կապը: Այստեղ են դարակավորվել համալսարանի մասնագիտական խորհրդում պաշտպանված մանկավարժության եւ հոգեբանության վերաբերյալ 740 ատենախոսությունների բնագրեր: Սպասարկումը կատարվում է անմիջապես (ընթերցողը պատվերի կատարմանը սպասում է 1-2 րոպե): Ընթերցասրահն օրվա ընթացքում սպասարկում է 1000-ից ավելի ուսանողների, դասախոսների, ոչ համալսարանական այլ ընթերցողների: |