RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18 > #222, 2013-12-19 > #223, 2013-12-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #221, 18-12-2013



Տեղադրվել է` 2013-12-17 23:38:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1019, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԼԱՆՇԵՏՆԵՐԸ ԿՍԿՍԵՆ ԱՐՏԱԴՐՎԵԼ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ

Ա. Մ.

«Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործման թույլտվություն ստանալու հայտը վաղը կքննարկվի կառավարության նիստում: Գործունեությունը նախատեսվում է ծավալել ազատ տնտեսական գոտի «ՌԱՕ Մարս»-ի տարածքում: Խոսքը հայկական պլանշետների զանգվածային արտադրության մասին է:

«Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքսը» ամերիկյան կապիտալով գործող կազմակերպություն է, որի հիմնադիրը գիտությունների դոկտոր, ԱՄՆ Սանտա-Բարբարայի համալսարանի դասախոս, EDEC կորպորացիայի դատահետաքննչական գիտա-հետազոտական կենտրոնի ղեկավար Վահան Շաքարյանն է: Նա MINNO պլանշետների արտադրող ընկերության հիմնադիրներից է: Հայաստանում արտադրվելիք այս պլանշետները կարտահանվեն ԱՄՆ, ԱՊՀ եւ ԵՄ երկրներ:

Գործունեության երեք տարվա ընթացքում ընկերությունը նախատեսում է արտադրության ծավալները տարեկան 10000 պլանշետից հասցնել 50000 պլանշետի: Մեկ պլանշետի գինը կազմելու է 185 դոլար, ինքնարժեքը` 135 դոլար: Առաջին տարում աշխատողների թիվը կկազմի 20 հոգի, ծրագրավորողների թիվը` 5 հոգի: Աշխատակազմը յուրաքանչյուր հաջորդ տարի նախատեսված է ավելացնել 20-25 աշխատակցով: Կախված աշխատանքի բնույթից աշխատավարձը կլինի 350 դոլարից (տեխնիկական մասնագետ) մինչեւ 1000 դոլար (ծրագրավորող եւ վերահսկող ինժեներ): Ընդհանուր ներդրումները գործունեության առաջին տարում կկազմեն 1 մլն 350 հազար դոլար, երրորդ տարում` 6 մլն 750 հազար դոլար:

«Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքսն» ունենալու է 200 քմ արտադրական տարածք «Ալյանս» ազատ տնտեսական գոտում: «Սիտրոնիկս Արմենիան» համաձայն է տրամադրել վերոնշյալ տարածքն ընկերությանը առնվազն 3 տարի ժամկետով (1 քմ համար 8 դոլար վարձավճարով) եւ ապահովել համապատասխան ենթակառուցվածքով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #221, 18-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ