RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18 > #222, 2013-12-19 > #223, 2013-12-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #221, 18-12-2013



ՀԵՏԱՁԳՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2013-12-17 23:38:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 879, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՓԱՌԱՏՈՆԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀՈՒՆՎԱՐԻՆ

Դեկտեմբերի 17-ին «Հայացք» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը տեղեկացրին, որ մինչեւ հունվարի 23-ը հետաձգվել է Ռոմանոս Մելիքյանի 130 եւ կոնսերվատորիայի 90-ամյակներին նվիրված Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը:

Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ կոմպոզիտորական արվեստի փառատոնի ընթացքում փորձում են ներկայացնել հետաքրքրական ծրագրերՙ կազմված ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններից: «Կատարելով հայ կոմպոզիտորների գործերըՙ մենք փորձում ենք նրանց ազդակներ ու լիցքեր հաղորդել: Մեզանում մշտապես խոսում են, թե ժամանակակից կոմպոզիտորների գործերը չեն հնչում, սակայն հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը ճիշտ հակառակն է ապացուցում»,- ասաց Սերգեյ Սմբատյանըՙ ընդգծելով, որ մշտապես պետք է կատարել ժամանակակիցների գործերը: Իսկ թե ո՞վ կմնա, պատմությունը կորոշի: Կատարողի գործը կոմպոզիտորի ստեղծագործությունները հնչեցնելն է: Նա նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության հետ համագործակցության արդյունքում մինչեւ տարվա վերջ կսկսի գործել օն-լայն ռադիո, որը կհեռարձակի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Երիտասարդական նվագախումբը տարիների ընթացքում ձայնագրել է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի ընթացքում հնչած բոլոր ստեղծագործությունները, որոնք էլ օն-լայն ռադիոյի միջոցով կներկայացվեն հայ երաժշտասերներին: Օն-լայն ռադիոյին հնարավոր կլինի հետեւել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի www.syoa.am եւ Կոմպոզիտորների միության առաջիկայում բացվելիք կայքերում:

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն ընդգծեց, որ միությունը աջակցելու է հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնին: Միությունը համատեղ գեղխորհրդի միջոցով կօգնի ստեղծագործությունների ընտրությանը, քանի որ շատ կարեւոր է ճիշտ ժամանակակից երաժշտություն մատուցելը: Արամ Սաթյանը, չցանկանալով առանձնացնել որեւէ երիտասարդ կոմպոզիտորի, նշեց, որ նոր սերունդն ունի իրոք տաղանդավոր ներկայացուցիչներ:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #221, 18-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ