ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ԴՈՆԵՑԿՈՒՄ ԴԵՌ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ Հենրիխ Մխիթարյանը «Ուկրաինսկի ֆուտբոլ» թերթի անցկացրած հարցման արդյունքներով 2-րդ տեղն է գրավել 2013-ի առաջնության լավագույն լեգեոնականների ցանկում: Նա վաստակել է 177 միավոր: Հիշեցնենք, որ Մխիթարյանն այս տարի մինչեւ մայիս հանդես էր գալիս «Շախտյորում» եւ 25 գնդակով ճանաչվել էր Ուկրաինայի 2012/13-ի առաջնության լավագույն ռմբարկու: Իսկ Ուկրաինայում լավագույն լեգեոնական է ճանաչվել Խարկովի «Մետալիստի» ավագ, արգենտինացի կիսապաշտպան Խոսե Սոսան, որը վաստակել է 243 միավոր: |