Doing Business 2014-Ի ՑՈՒՑԱՆԻՇԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ Ա. Մ. Երեկ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցությունՙ նվիրված Հայաստանի գործարար միջավայրի (Doing Business) բարելավման 2014 թ. միջոցառումների ծրագրին: Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչութունից, քննարկվել են Doing Business-2014-ի շրջանակում ըստ պետական կառավարման մարմինների նախատեսված միջոցառումները, որոնք հնարավորություն են տալու բարելավելու բիզնես միջավայրը Հայաստանում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է եւս մեկ անգամ համատեղ քննարկել հնչեցրած առաջարկությունները եւ վերջնական փաստաթուղթը ներկայացնել կառավարության հաստատմանը: Հիշեցնենք, որ, ավելի վաղ վարչապետը Հայաստանի գործարար միջավայրի բարելավման երեք հիմնական ուղղություն էր նշել` հարկային եւ մաքսային բարեփոխումներ, դատական համակարգի բարեփոխումներ եւ շինարարության թույլտվության հեշտացում: |