RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-09-2014



Տեղադրվել է` 2014-09-05 16:57:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1775, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 10

2015-Ի ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Ա. Մ.

Հայաստանի կառավարության երեկվա նիստում ի գիտություն է ընդունել ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2015թ. պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը: Համաձայն ներկայացված նախագծի, ծրագրվում է, որ եկող տարվա պետական բյուջեի եկամուտները կկազմեն 1 տրլն 178 մլրդ դրամ, որից 1 տրլն 131 մլրդ դրամը հարկային եկամուտներն ու պետական տուրքերն են: Ծախսերը նախատեսվում են 1 տրլն 435 մլրդ դրամ: Դեֆիցիտը` մոտ 256 մլրդ դրամ` ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով: Եկող տարվա համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ակնկալվում է 4 տրլն 867 մլրդ դրամ:

Տեղեկացնենք, որ այս տարվա` 2014-ի բյուջեի եկամուտները ծրագրված են 1 տրլն 135 մլրդ դրամ, որից 1 տրլն 97 մլրդ դրամը կկազմեն հարկային եկամուտներն ու պետական տուրքերը: Ծախսերն այս տարի նախատեսված են 1 տրլն 246 մլրդ դրամ, դեֆիցիտը մոտ 110 մլրդ դրամ:

Այսինքն, բյուջե 2015-ի նախնական տարբերակով նախատեսվում է եկամուտները ավելացնել 42 մլրդ դրամով, ծախսերը` 189 մլրդ դրամով, դեֆիցիտը կավելանա 146 մլրդ դրամով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ