RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 03-10-2014



ԸՆԹԱՑԻԿ

Տեղադրվել է` 2014-10-02 23:01:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1259, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՄԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ

Մ. Խ.

Ազգային ժողովում երեկ մի փոքր նյարդային քննարկում ընթացավ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի` 2013 թվականի զեկույցի շուրջ, որը ծավալուն զեկույցի 500 էջից ընտրողաբար ներկայացրեց մի քանի խնդիրներ միայն ` 20 րոպեի մեջ տեղավորվելու պատճառով եւ ակնկալելով խորհրդարանի աջակցությունը: Նա նշեց, որ ՄԻՊ-ի 204 առաջարկից պետական մարմինների համար ընդունելի են եղել 10-ը միայն: Ոստիկանությունում բազմաթիվ խնդիրներից մեկը բռնությւնների կիրառումն է բաժիններում: ՄԻՊ գրասենյակն առաջարկել է ոստիկանությանը տեղադրել տեսաձայնագրող սարքեր բաժիններում, որը կբացառեր բռնությունը, սակայն ոստիկանությունում տեղադրվել են միայն անցուդարձն արձանագրող տեսախցիկներ: ՄԻՊ գրասենյակում ոստիկանությունում ծեծի 365 դեպք է արձանագրվել, բայց իրավապահները միայն 12-ին է ընթացք տվել, մինչդեռ պատիժը կանխարգելիչ դեր կունենար: Դատախազությունում շարունակում են որպես խափանման միջոց կալանավորումն ընտրել, այդ ուղղությամբ ոչինչ չի փոխվում, մինչդեռ այլ խափանման միջոցների կիրառումը թույլ կտար պահպանելու մարդկանց իրավունքները, միաժամանակ պահման վայրերի գերբնակեցման խնդիրը կլուծեր: ՄԻՊ գրասենյակը առողջապահության ոլորտում եւս խնդիրներ է վեր հանել, բուհերի ուսխորհուրդները ապակուսակցականացնելու անհրաժեշտություն տեսել: Դատախազության մասին խոսելիս` ՄԻՊ-ը որակումներ տվեց` «տգեղ քաղաքական տեխնոլոգիաներով խնդիրը պարտակել», զավեշտալի վիճակ եւ այլն, որը դուր չեկավ ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին, ինչպես նաեւ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանին, որոնք հակադարձեցին: Առաջինը պաշտպանեց գլխավոր դատախազին եւ խորհուրդ տվեց «զավեշտալի» որակումից զերծ մնալ, երկրորդը զարմացավ ՄԻՊ հարցադրումից, թե` եթե խորհրդարանականների աջակցոթւյանն է սպասում Կարեն Անդրեասյանը, ուրեմն ՄԻՊ-ն ինքը պաշտպանության կարիք ունի: Կարեն Անդրեասյանը պատասխանում էր հանգիստ, ասելով, որ իրեն ցուցումներ պետք չէ տալ, եւ, այո, խորհրդարանականների աջակցության կարիքն ունի` ոլորտում առավել դրական առաջընթաց գրանցելու համար: Անգամ ՀԱԿ-ից Գագիկ Ջհանգիրյանը խիստ մտահոգվեց ՄԻՊ-ի հոգեվիճակով` թե էդպես խեղճացած ոնց պետք է ուրիշներին պաշտպանի: ՄԻՊ-ն էլ համոզված էր, որ իր հոգեվիճակը պայքարողի հոգեվիճակ է եւ խեղճացած չէ: Մի խոսքով` Լարիսա Ալավերդյանի ժամանակներից առանձնապես շատ բան չի փոխվել ՄԻՊ-երի հանդեպ իշխանական վերաբերմունքում, նրա գործունեությանը իշխանությունները շարունակում են վերապահումով մոտենալ: Իսկ քննարկումները նախ անձնական պարզաբանումների ոլորտում ընթացան, ապա ընկան հունի մեջ, պարզվեց, օրինակ, որ 2013 թվականին 6800 -ից ավելի մարդ դիմել է ՄԻՊ գրասենյակ` իր այս կամ իրավունքի ոտնահարման մասին դիմումով: Մեր փոքրիկ Հայաստանի համար սա, կարելի է ասել, շատ մեծ թիվ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 03-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ