RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 03-10-2014



Տեղադրվել է` 2014-10-02 23:01:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1390, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԱՌԱՋԻԿԱ ՎԵՑ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԲԳՎ-ՆԵՐ ԿՍՏԱՆԱ 215 ԸՆՏԱՆԻՔ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Քաղաքում երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքների հարցը վերջնականապես կլուծվի 2015-ին

Գյումրիում երկրաշարժի հետեւանքով դեռեւս անօթեւան մնացած մոտ 450 ընտանիքների բնակարանային խնդիրները կլուծվեն բնակարանի գնման վկայագրի (ԲՎԳ) տրամադրման միջոցով: Կառավարության որոշմամբ այդ նպատակով տրամադրվել է 1,5 մլրդ դրամ: Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ծրագրի առաջին փուլում, առաջիկա վեց ամիսներին, վկայագիր կհանձնվի 215 ընտանիքի: Մյուս ընտանքիներին ԲԳՎ-ներ կհանձնվեն իրականացման երկրորդ փուլում` 2015-ին: Բնակարանների ձեռք բերման հենց այս տարբերակն են ընտրել աղետի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների մեծ մասը:

Քաղաքաշինության նախարարը նշեց, որ այս տարբերակով այս ընտանքիների բնակարանային խնդրի լուծումը ավելի արագ կլինի եւ կնպաստի Գյումրիում անշարժ գույքի շուկայի կայացմանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ վկայագրեր տրամադրելուց հիմք է ընդունվել 1 քմ-ն 109 հազար դրամ շուկայական արժեքը: Բնակիչները նաեւ հնարավորություն կունենան ընտրություն կատարել ավելի թանկ կամ էժան բնակարաններ գնելու: Էժան գնելու դեպքում վկայագրում մնացած գումարը մնալու է բնակչին: Նարեկ Սարգսյանի հավաստմամբ, այսպիսով կավարտվի Գյումրիում երկրաշարժի հետեւանքով բնակարանային խնդիի լուծման հարցը: Նա հայտնեց, որ Գյումրիում բնակարանների ստացման հարցում շահառուներ են ճանաչվել 3240 ընտանիք, որից 2795-ի խնդիրը լուծվել էր մինչեւ 2012-13 թվականները:

Ինչ վերաբերվում է ընդհանրապես աղետի գոտուն, ապա քաղաքաշինության նախարարի հավաստմամբ, դեռեւս բնակելիներ պետք է կառուցվեն Ախուրյանում եւ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում: Իրատեսական ծրագրով, դա հնարավորություն կտա մինչեւ 2016-ի վերջը ամբողջությամբ լուծել աղետի գոտու բնակարանային խնդիրը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 03-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ