RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 03-10-2014



ՏԱՐԱԲՆՈԻՅԹ

Տեղադրվել է` 2014-10-02 23:01:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1164, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԵՐԵՔ ԸՆՏԱՆԻՔԻ ԻՐԱԿԱՆԱՑԱԾ ԵՐԱԶԱՆՔ` ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՖՈՒԼԵՐ ՏՆԱՇԻՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ» hԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ

Տարեսկզբին մեկնարկած ՎիվաՍել-ՄՏՍ եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն» համագործակցության ամենալավ գնահատականը ընտանիքների երջանկությունն է: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմն այցելել են Երվանդաշատ ՙ կիսելու գյուղի 3 ընտանիքի երկար սպասված երջանկությունը:

Սահմանամերձ Երվանդաշատ գյուղում եւս 3 ընտանիք այս աշունը դիմավորում է ուրախ ու հպարտՙ առանց մտահոգվելու, թե անձրեւներից տանիքը նորից կկաթի եւ կամ տաք ջրի համար անհրաժեշտ կլինի օջախ վառել: Անցյալում է մնացել խոնավ պատերի, խունացած առաստաղի ու ամեն անգամ քամուց սուլող պատուհանների տխուր հիշողությունը:

«Դեռ մի քանի ամիս առաջ հույս անգամ չկար, որ այս ամառն այսքան արդյունավետ կլինի եւ կկատարվի իմ, ընտանիքիս ու նաեւ շատ համագյուղացիներիս նվիրական երազանքը: Ես անչափ շնորհակալ եմ այս ծրագրին, որն օգնում է կառուցել ոչ միայն տուն, այլեւ` կյանք, ոչ միայն պատեր, այլեւ` հույս, ոչ միայն տանիք, այլեւ` հավատ ապագայի նկատմամբ»,-ասել է Վարուժան Ավետիսյանը , ում ընտանիքը երկար տարիներ ապրել է ծնողների ու եղբոր բազմանդամ ընտանիքի հետՙ առանց կենցաղային տարրական հարմարությունների:

Հինգ ամսվա ընթացքում Երվանդաշատ գյուղում այս ծրագրի շրջանակներում վերանորոգվել է վեց եւ կառուցվել երկու կիսակառույց տուն:

«Բնակարանամուտը ընտանեկան կյանքում խորհրդանշում է նոր սկիզբՙ վերածնված հույսեր, նոր ձգտումներ, նոր ծրագրեր, որոնք հյուսված են սիրով ու սիրո թելերովՙ անցյալում թողնելով անհաջողությունները եւ հիասթափությունները: Սա հատկապես կարեւոր է դառնում, երբ վերաբերում է սահմանամերձ շրջաններին: Սահմանագծին ապրող մեր հայրենակիցներին նոր հույս ներշնչելովՙ մենք նրանց ուժ ու կորով ենք հաղորդում եւ դրանով վերահաստատում մեր առաքելությունը եւ բարձրաձայնում մեր ազգային նպատակը. մեր հայրերն ապրել են այս երկրում, մենք ապրում ենք այս երկրում, իսկ հետագայումՙ նաեւ մեր երեխաներն են ապրելու այս երկրումՙ մեր նախնիների հայրենի տուն Հայաստանում: Այստեղ դրված յուրաքանչյուր քար մեր հոգիներին եւ մեր միասնական ազգային ոգուն զորություն է պարգեւում: Մենք ընդմիշտ ամուր ենք մնալու այս սրբազան հողի վրա: Մենք պարտավոր ենք դա անել եւ սա մեր ուղերձն է յուրաքանչյուրինՙ այս երկրում եւ դրա սահմաններից դուրս»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Մեր համագործակցությունը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ շատ բեղմնավոր է, ու ահա մենք տեսնում ենք արդյունքները: Մինչեւ տարեվերջ Հայաստանի սահմանամերձ 4 գյուղում 25 ընտանիք կապրի հարմարավետ տներում: Այս ծրագիրը սահմանին ապրող մեր հայրենակիցներին օգնում է զգալ, որ մենակ չեն կանգնած առաջին գծում, որ սեփական տանը նույնիսկ պատերն են օգնում ու լավ է, եթե այդ պատերն ամուր են»,- ասել է «Հայաստանի Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը :

Սահմանամերձ գյուղերում բնակարանաշինության ծրագրի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 55 մլն դրամի ներդրում, իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» ստանձնել է այդ ծրագիրն իրականացնելու գործը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 03-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ