ՀԱՆՐԱՔՎԵԻ ՕՐԸ ՀԱՅՏՆԻ Է Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հետեւյալ հրամանագիրն է ստորագրել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 111-րդ հոդվածի 2-րդ եւ 5-րդ մասերով, հիմք ընդունելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասը եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի նախաձեռնությանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից տրված համաձայնությունը` որոշում եմ. 1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին: 2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»: Այսինքնՙ այսօրվանից: |