RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 09-10-2015



Տեղադրվել է` 2015-10-15 18:06:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1743, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՆՈԲԵԼՅԱՆ ՍՏԱՑԱՎ 14-ՐԴ ԿԻՆ ԳՐՈՂԸՙ ՍՎԵՏԼԱՆԱ ԱԼԵՔՍԻԵՎԻՉԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գրականության Նոբելյան 2015 թվականի մրցանակակիրը 67-ամյա բելառուս Սվետլանա Ալեքսիեւիչն է: Այս պատվին արժանացած 14-րդ կինը: Լրագրող, գրող Ալեքսիեւիչին շվեդական ակադեմիան մրցանակին է արժանացրել հետեւյալ հիմնավորմամբՙ իր «բազմաձայն ստեղծագործության» համար, որը ոչ այլ ինչ է, քան մեր «դարաշրջանի ցավին ու համարձակությանը նվիրված հուշարձան»: Մրցանակային պարգեւըՙ 8 միլիոն շվեդական կրոնը, որ մոտավորապես 850 000 եվրո է, կտրվի Ալֆրեդ Նոբելի ծննդյան օրըՙ դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմում:Ալեքսեեւիչն իր ուրույն ոճով կերտել է խորհրդային կայսրության անկման պատմությունը, նրա գրական կոլաժները իր հայրենի բնակիչների տառապանքի, աղետի ու ծանր առօրյայի վավերական պատմություններ են, որոնք 2013- ին արդեն Գերմանական գրավաճառների խաղաղության մրցանակին են արժանացել: Բելառուս լրագրող-գրողը հայտնի է իր 1983-ին հրատարակած «Պատերազմը կանացի դեմք չունի» գրքով, որում հարցազրույցների միջոցով նա վավերագրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից կին զինվորների ճակատագրերը: Աֆղանական պատերազմին զոհ գնացած 500 զինվորների մայրերի հետ զրույցներն էլ ծնունդ են տվել 1989-ին լույս տեսած «Ցինկե տղաներ» գրքին: 1997-ին գրողն անդրադարձել է Չեռնոբիլի աղետը վերապրածներինՙ կերտելով նրանց դիմանկարները, իսկ 2013- ին «Secondhand -ի ժամանակը » գրքում հավաքել է Խորհրդային Միության տարբեր քաղաքացիների կոմունիստական ցնցող փորձառությունները:

Բելառուսում տիրող ավտորիտար վարչակարգի պատճառով Ալեքսիեւիչը տարիներ շարունակ ապրել է արտասահմանում, 2011- ին սակայն վերադարձել է հայրենիք: «Ուզում եմ տանը ապրել եւ ստեղծագործել, տեսնել, թե թոռներս ինչպես են հասակ առնում», իր վերադարձը հիմնավորել է գրողըՙ հավելելով, թե իր ստեղծագործության ակունքը մարդու հետ զրույցն է, «իսկ դա լավագույնս այստեղ եմ անում, իմ հարազատ լեզվով», խոստովանել է նա: Գրականության մարզում 1901 թվականից սկսյալ 107 անգամ Նոբելյան մրցանակ է տրվել: Ամենաշատը ֆրանսագիր գրականությունն է արժանացել այդ պատվինՙ 15 անուն, գերմանականը 13 անգամ է շահել ժյուրիի հավանությունը:

Ցավոք, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը», որ համաշխարհային հեղինակություն վայելող գրականության գիտակների կողմից համաշխարհային պարբերականներում բազմիցս գրախոսվել էր որպես Նոբելյանի արժանի, ժյուրիին « չհամոզեց»ՙ ոչ անցյալ տարի, ոչ էլ այս տարի: ԽՍՀՄ-ը վաղուց է քանդվել, բայց Արեւմուտքը սիրում է դրա մասին պատմությունը, անցյալի հիշողությունը: Իսկ ցեղասպանությունը հիշողություն չի դառնում, ներկա ժամանակ է:

Հավելենք, խաղաղության Նոբլյան մրցանակի հիմնական հավակնորդը Անգելա Մերկելն է: Երեկ առավոտյան հայտնի դարձան քիմիայի բնագավառում մրցանակակիրների անուններըՙ Թոմաս Լինդահլ (Շվեդիա), Փաուլ Մոդրիչ ( ԱՄՆ ), Ազիզ Սանչար (Թուրքիա, քուրդ+): Ավելի վաղ հրապարակվեցին բժշկության բնագավառում մրցանակակիր դարձած գիտնականների անուններըՙ Ուիլյամ Քեմփբելը (Իռլանդիա, ԱՄՆ), Սաթոշի Օմուրան (Ճապոնիա) եւ Յույու Թու (Չինաստան): Ֆիզիկայի բնագավառում մրցանակակիրները ճապոնացի Թակաակի Կաիիտան եւ կանադացի Արթուր Բ. Մըք Դոնալդն են:

Գերմանիա

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 09-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ