RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 09-10-2015



ՀՈՍՈՒՆ ԼՐԱՀՈՍ

Տեղադրվել է` 2015-10-15 18:06:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1838, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՊՈՒՏԻՆԻ ԾՆՈՒՆԴԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հոկտեմբերի 8-ին նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին` ծննդյան 63-ամյակի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում Հայաստանի նախագահը մասնավորաբար ասել է. «Ձեր երկարամյա պետական գործունեությամբ, հարուստ քաղաքական փորձով եւ ի շահ Ռուսաստանի բարգավաճման եւ նրա քաղաքացիների բարեկեցության նախանշված նպատակներին հասնելու հետեւողականությամբ Դուք արժանացել եք Ձեր հայրենակիցների խորը հարգանքին եւ համաշխարհային ասպարեզում բարձր հեղինակության»: Սերժ Սարգսյանը նաեւ վստահություն է հայտնել, որ` «հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ամրապնդումը ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում եւ բազմակողմ կառույցների ձեւաչափով կնպաստի տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ապահովմանն ուղղված համատեղ նպատակներին»:

Ի դեպ, նախագահներ Օբաման եւ Օլանդը, օրինակ, Պուտինին չեն շնորհավորել, ինչն անշուշտ այդպես է ոչ թե որովհետեւ ՌԴ նախագահը համաշխարհային ասպարեզում բարձր հեղինակություն չէ, այլ քանի որ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի քաղաքական մշակույթում չկա օտար պետությունների նախագահների ծնունդը շնորհավորելու արարողակարգ:

Իմիջիայլոց, հենց հոկտեմբերի 8-ին Մոսկվայում տեղացել է առաջին ձյունը: Ինչպես «Տղամարդիկ» ֆիլմում է ասվում` օդերեւութաբանները դա հիմնավորեցին մթնոլորտային ինչ-ինչ ցիկլոններով, բայց մենք հո գիտե՞նք, թե ինչու հենց այդ օրը Մոսկվայում ձյուն տեղաց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 09-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ