RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 09-10-2015



Տեղադրվել է` 2015-10-15 18:06:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1669, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԵՐԵՎԱՆՑԻ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երեկ Երեւանի ավագանու հերթական նիստի ընթացքում մի շարք քաղաքացիների շնորհվել է Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում: Նրանք են` երաժիշտ Երվանդ Երզնկյանը, երգչուհի Ռաիսա Մկրտչյանը, երգիչ Ռուբեն Մաթեւոսյանը եւ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ բոլոր 4 անձինք էլ հայտնի ու սիրված մարդիկ են. «Նրանց ճանաչում են թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս»:

Բայց այստեղ մի խնդիր կա. Երեւանի պատվավոր քաղաքացիներից վերջինը` շատ հարգելի Արթուր Աբրահամը, հենց բնակվում է Երեւանից եւ Հայաստանից դուրս` Գերմանիայում: Եւ կոնկրետ նրան պատվավոր քաղաքացի դարձնելով մենք կարող ենք ստեղծել մի իրավիճակ, երբ Երեւանի բոլոր պատվավոր քաղաքացիները ապրելիս լինեն Երեւանից դուրս, Երեւանում ապրելը դարձնելով անպատվաբեր, կամ, առնվազն, ոչ անհրաժեշտ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 09-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ