RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 09-10-2015



ԳԵՐՄԱՆԻԱ, ԴՐԵԶԴԵՆ

Տեղադրվել է` 2015-10-15 18:06:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1312, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՙ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆԵԱՆ ՋԵՐՄՈՒԹԵԱՆ-ՏԵՆԴԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ

ՐԱՖՖԻ ՊԵՏԻԿԵԱՆ, 4 հոկտեմբեր 2015, bedikian2001@yahoo.de

Սեպտեմբեր 30-հոկտեմբեր 3 Գերմանիոյ գեղեցիկ Դրեզդեն քաղաքին մէջ տեղի ունեցաւ համաշխարհային բժշկագիտական համամագումարը Միջերկրականեան ընտանեկան ջերմութեան-տենդին նուիրուած, ծանօթ որպէս «Հայկական հիւանդութիւն» կամ «Երեւանեան տենդ» անուններով, մասնակցութեամբ ամբողջ աշխարհէն հարիւրաւոր բժիշկներու եւ գիտնականներու: Ամենամեծ պատուիրակութիւններն ունէին Իսրայէլը եւ Թուրքիան, իսկ Հայաստանը տասը հոգիով կը մասնակցէր: Սփիւռքէն ներկայ էին բժիշկ Վահագն Ադամեանը (Կիպրոս) եւ ես (Գերմանիա)ՙ որպէս մանկաբոյժ:

Կային նաեւ մասնակիցներ արաբական երկիրներէն, Յունաստանէն, Իտալիայէն, Ֆրանսայէն, Հոլանտայէն, Գերմանիայէն, Ամերիկայի Միացեալ Նահանգներէն, նաեւ Ճափոնէն ու Չինաստանէն:

Հայաստանի պատուիրակութիւնը ելոյթ ունեցաւ երկու նեղ մասնագիտական դասախօսութիւններովՙ

- Molecular modeling of complete tertiary structure of pyrin and influence of mutatiojns on it- Գրիգոր Առաքելով

- Pulmonary hypertension in famillial Mediterranean fever-consequence or coincidence- Աննա Սարգսեան եւ ներկայացուց երեք փոսթըրներ:

Մեր փափաքն է այս հարցով զբաղող բոլոր հայ բժիշկներու եւ հիւանդներու ցանց մը ստեղծել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 09-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ