RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 09-10-2015



Տեղադրվել է` 2015-10-15 18:06:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2135, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԻՆՉՊԵՍ ԱՍԵԼ Է ՊԵՏՐՈՍ ԱՌԱՋԻՆԸ...

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ռուս-թուրքական` վերջին օրերին նկատվող լարված հարաբերությունների համապատկերում, երբ, հիշեցնենք, Սիրիայում հատուկ գործողություններ իրականացնող ռուսական ռազմական ինքնաթիռները մի քանի անգամ հատել են Թուրքիայի օդային տարածքը, նախագահ Էրդողանը` Ճապոնիայի ճանապարհին, արել է մի շարք ուշագրավ հայտարարություններ: Թուրքիայի նախագահը նախ շեշտել է, թե «Թուրքիայի օդային տարածք` նշանակում է ՆԱՏՕ-ի օդային տարածք», ապա եւ ասել, թե ինքն այս պայմաններում նպատակահարմար չի համարում Պուտինի հետ նոր հեռախոսազրույց ունենալ, քանի որ` «Երբ ես երկրորդ անգամ Պուտինի հետ հեռախոսազրույց ունեցա, ռուսական ինքնաթիռները երկրորդ անգամ հատեցին Թուրքիայի օդային տարածքը»: Փոխարենը, ինչպես նշել է Էրդողանը` «Երբ ես վերադառնամ Ճապոնիայից` հեռախոսազրույց կունենամ նախագահ Օբամայի հետ, քանի որ պետք է այս հարցին ավելի լայնամասշտաբ լուծում տալ»: Միեւնույն ժամանակ Էրդողանը նշել է, թե Թուրքիան կարող է վերանայել Ռուսաստանի հետ կնքված էներգետիկ համաձայնագրերը եւ, օրինակ, հրաժարվել ռուսական գազից:

Իմիջիայլոց, ռուս թագավորներից Պետրոս Առաջինը բոլորովին այլ ժամանակներում եւ բոլորովին այլ առիթով ասել է. «Երեք խումբ կա, որոնց պետք չէ երբեք հավատալ. կանայք, թուրքերը եւ չխմողները»:

Հա, չմոռանանք ասել, որ ադրբեջանցիները թուրքերի ռուսախոս տեսակն են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 09-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ