ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է, ՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ «Ազգը» մի անգամ վերլուծության ձեւաչափում տեղեկացրել էր, որ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը համարում է, թե սահմանադրական փոփոխությունների նախագիծն այն տեսքով, ինչ կա հրապարակված յոթ գլուխներում, պետք չէ քննարկել ու պետք է վերադարձնել հեղինակներին: Ըստ նրա` բովանդակային եւ խմբագրական անճշտություններն այնքան շատ են, որ դրանք ներառող նախագիծը քննարկման համար անիմաստ են դարձնում: Երկու-երեքը Ա. Սարգսյանը նշում է: Ասենք` նշվում է, որ մարդն ունի հանգստի եւ այլ իրավունքներ, բայց այդ իրավունքները պահպանելու պայմանները չեն նշվում: Կամ` նվազագույն աշխատավարձը սահմանվում է օրենքով, բայց որ պետք է սպառողական զամբյուղին համապատասխան լինի, այդ մասին նորմ չկա: Անընդունելի է նաեւ միայն որոշումների տակ կնիք դնող, լիազորություններ չունեցող նախագահի պարագան, կամ որ` նրան ընտրիչներն են ընտրելու, ինչպե՞ս կարող են տասն-քսան հոգին պետության գլուխ ընտրել: Խորհրդարան ընտրելու կարգի դրույթներն էլ, ըստ Ա. Սարգսյանի, իշխող կուսակցության վերարտադրման հնարավորություն է: Ա. Սարգսյանը շատ կզարմանա, եթե իմանա, որ այս նախագիծը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կարդացել է, եթե կարդացած լիներ` թույլ չէր տա: |