ՄԱՐՏԻՆ ՍՔՈՐՍԵԶԵԻ ՆՈՐ ՖԻԼՄԸ ԿԿՈՉՎԻ «ԻՌԼԱՆԴԱՑԻՆ» Մ.Հ. Մարտին Սքորսեզեն նկարահանում է նոր ֆիլմՙ «Իռլանդացին», որի գլխավոր դերակատարը Ռոբերտ դե Նիրոն է: Նրան ֆիլմում երիտասարդացնելու են այն նույն տեխնոլոգիայի օգնությամբ, որն օգտագործվել Է «Բենջամին Բաթոնի հանելուկային պատմությունը» ֆիլմում, հաղորդում է Digital Spy-ը: «Մենք այժմ Մարտին Սքորսեզեի հետ աշխատում ենք «Իռլանդացին» ֆիլմի վրա: Այնտեղ ժամանակի առումով ավելի վաղ շրջանի դրվագներ կան, որոնց համար մենք իմ արտաքինի հետ կապված փորձեր ենք անում: Ընդ որում դա վերաբերում Է ոչ միայն ինձ, այլեւ մյուս դերասաններին»,- պատմել Է դե Նիրոն: Դերասանի խոսքով ֆիլմի նկարահանումները պետք Է սկսվեն մինչեւ 2015 թվականի վերջը: «Իռլանդացին» հիմնված Է Չառլզ Բրենդտի «Ես լսել եմ դուք ներկում եք տունը» գրքի հիման վրա, որը նվիրված է քիլլեր Ֆրենկ Շիրանին: Բացի Ռոբերտ դե Նիրոյից, ֆիլմում կհայտնվեն Ալ Պաչինոն, Ջո Փեշին եւ Բոբի Քանավալեն: Դա կլինի Սքորսեզեի իններորդ լիամետրաժ կինոնկարը դե Նիրոյի մասնակցությամբ. նրանք միասին ստեղծել են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Տաքսիստը», «Կատաղած ցուլը», «Կազինո» եւ «Փառահեղ տղաները»: |