ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԵՐՈԲ ԱՆՏԻՆՅԱՆ, Համաշխարհային հայկական կոնգրես, առաջին փոխնախագահի ռեֆերենտ, ծրագրերի համակարգող Համաշխարհային հայկական կոնգրեսի գլխավոր խորհրդի անդամներին Գլխավոր խորհրդի հարգարժան անդամներ, Սիրով տեղեկացնում ենք, որ ս.թ. հոկտեմբերի 13-16-ը Համաշխարհային հայկական կոնգրեսը եւ Ռուսաստանի հայերի միությունը իրագործում են արդեն բարի ավանդույթ դարձած «Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության օրերը Հայաստանում եւ Արցախում» ամենամյա ծրագիրը: Ծրագրի նպատակն է Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապերի ամրապնդումը եւ զարգացումըՙ ի բարօրություն համայն հայության ու մեր հայրենիքի: 2015թ. Օրերի ծրագիրը նվիրված է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 15-ամյա հոբելյանին, որի առթիվ կազմակերպվելու է տոնական համերգ: Հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու հանդիսավոր երեկոյին եւ տոնական համերգին, որը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում 2015թ. հոկտեմբերի 15-ին ժ.19.00: Տոմսերը կարող եք ստանալ մեր նոր գրասենյակից` Երեւան, Արգիշտի 7 հասցեից (Մոսկվայի Տուն), մինչեւ հոկտեմբերի 12-ը: Հարգանոք` |