ԴՈԿՏ. ԽԱՉԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ՖՐԵԶՆՈՅԻ ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ Հ. Ծ. Կլարք համալսարանի դասախոսներից դոկտ. Խաչիկ Մուրադյանը վերջերս որպես այցելու դասախոս հրավիրվել է Ֆրեզնոյի Կալիֆոռնիա համալսարան կարդալու երեք դասախոսությունՙ «Ցեղասպանությունը եւ ճկունությունը» ընդհանուր թեմայի շուրջ: «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդմամբ առաջին դասախոսությունը «Ցեղասպանությունը եւ մարդասիրական դիմադրությունը Օսմանյան Սիրիայում, 1915-17 թթ.» թեմայով կայանալու է սեպտեմբերի 20-ին համալսարանի բիզնես կենտրոնում: Նա համակողմանիորեն անդրադառնալու է Ռասուլ Այն-ի եւ Եփրատի երկայնքով ձգվող համակենտրոնացման ճամբարներին եւ Հալեպում տիրող զարգացումներինՙ հիմք ունենալով նոր արխիվային աղբյուրներ: Երկրորդ դասախոսությունըՙ «Հայկական համայնքները Չինաստանում 1880-ականներից մինչեւ 1950-ական թվականները» թեմայով, տեղի է ունենալու հոկտեմբերի 20-ին, իսկ երրորդ դասախոսությունը, նոյեմբերի 30-ին, նվիրվելու է այնթապցի երկու հայ մանկաբարձուհիներիՙ Սիֆորա եւ Նուրիցցա Շնորհոքյանների ցոծատետրային պատմություններին (1890-1930 թթ.): Մուրադյանը պատմության գծով դոկտորական է պաշտպանել Կլարք համալսարանում, նաեւ հակամարտությունների կարգավորման հարցերով շրջանավարտ է եղել Մասաչուսեթսի (Բոստոն) համալսարանից: Ռատջըրզ համալսարանում Հայոց ցեղասպանության ծրագրի համակարգողն է: Դասավանդում է ընդհանրապես մարդու իրավունքների, զանգվածային բռնությունների, Մերձավոր Արեւելքի հակամարտությունների եւ համակենտրոնացման ճամբարների վերաբերյալ թեմաների շուրջ: Հեղինակ է բազմաթիվ հոդվածների ու մենագրությունների: |