«Viva 2500» ԵՎ «Viva 3500». ԱՎԵԼԱՑՎԱԾ ԽՈՍԵԼԱԺԱՄԱՆԱԿ ԴԵՊԻ ՀՀ ԱՅԼ, 374 97 ԵՎ 374 47 ՑԱՆՑԵՐ, ՌՈՒՍԱՍՏԱՆ, ԱՄՆ ԵՎ ԿԱՆԱԴԱ «Viva 2500» սակագնային պլանով տրամադրվող ծառայությունների փաթեթը համալրվել է 50 րոպե խոսելաժամանակով դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային եւ 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ եւ Կանադա: Իսկ «Viva 3500» սակագնային պլանի բաժանորդներն այժմ հնարավորություն ունեն օգտագործելու 100 րոպե խոսելաժամանակ, դեպի ՀՀ այլ, 374 97 եւ 374 47 ցանցեր, ինչպես նաեւ դեպի Ռուսաստան, ԱՄՆ եւ Կանադա զանգահարելու համար, նախկին 50-ի փոխարեն: Ծառայություն | Viva 2500 | Viva 3500 | Ակտիվացման գին | 2500 դրամ | 3500 դրամ | Ներցանցային խոսելաժամանակ | 2500 րոպե | 3500 րոպե | Ինտերնետ | 2000 ՄԲ | 3000 ՄԲ | Խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային եւ 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ եւ Կանադա* | 50 րոպե | 100 րոպե | SMSՙ դեպի ՀՀ բջջային ցանցեր | 250 | 250 | Անցում դեպի սակագնային պլան | *161*2500# | *161*3500# |
*Համարահավաքման ձեւաչափՙ 77 00 [երկրի կոդ] [հեռախոսահամար] ««Viva 2500» եւ «Viva 3500» սակագնային պլաններն էլ ավելի գրավիչ են դարձել շնորհիվ ավելացված խոսելաժամանակի, ինչն ամսական նույն գումարի դիմաց հնարավորություն է ընձեռում կատարել զանգեր դեպի ՀՀ այլ ցանցեր, 374 97 եւ 374 47 ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ եւ Կանադա: Այս քայլով մենք ընդառաջել ենք բաժանորդների կարիքներին եւ հոգացել նրանց հարմարավետության մասին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage |