RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 16-09-2016



Տեղադրվել է` 2016-09-15 23:24:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 3418, Տպվել է` 159, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ ՊԻՏԻ ՍՏԱՆՁՆԻ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Մյունխենի անվտանգության կոնֆերանսինախագահ Վոլֆգանգ Իշինգերը սեպտեմբերի 13- ին ողջունելով Սիրիայի հարցում խաղաղություն հաստատելու վերաբերյալ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը, գերմանական հեռուստատեսության երկրորդ ալիքինՙ ZDF- ին տված հարցազրույցում քննադատեց ԵՄ- իՙայդ հարցում «լիակատար բացակայությունը»: Բոլորից առավել Եվրոպանէ կրում պատերազմի տխուր հետեւանքները, բայց կենտրոնական դերակատարում չի ստանձնում, ասաց նաՙ ընդգծելով, որ փախստականների մեծ մասը ո՛չ Մոսկվա, ոչ էլ Վաշինգտոն չեն մեկնում: Առավել քան 1 տարի է, ինչ ԵՄ կենտրոնական դերակատարում չի ստանձնում պատերազմը դադարեցնելու, առաջնորդող ուժ դառնալու առումով, բաց թողնելով ողջ տարածաշրջանի համար անվտանգության ճարտարապետ դառնալու հնարավորությունը: ԵՄ ներկայացնում է 500 միլիոն մարդ, համախառն արդյունքով Ռուսաստանի ներկայացրածի բազմապատիկն է եւ Սիրիայի հակամարտության լուծման հարցում կենտրոնական դերակատարում պիտի ունենա, նկատել տվեցՎոլֆգանգ Իշինգերը : Անդրադառնալով Ասսադի հեռացման հարցին, Իշինգերը շեշտեց, թե եվրոպացիները 2011- ից ի վեր ԱՄՆ- ի հետ պայմանավորվել են այդ հարցում, բայցՙ « իրականում ի՞նչ ենք արել, որ այդ նպատակին հասնենք», քննադատեց Իշինգերը: Սա սկսնակների արտաքին քաղաքականություն է, գնահատական հնչեցրեց Մյունխենի անվտանգության կոնֆերանսի նախագահըՙ իր խոսքն այսպես մեկնաբանելովՙ երբ նպատակներդ ձեւակերպել ես, առանց միջոցներն ունենալու կամ դրանք իրականացնելու կամքն ունենալու: Այժմ Ռուսաստանի հետ գտնվել է քաղաքական փոխզիջման ռեալ տարբերակՙ Ասսադի թեման շրջանառելու փոխարեն միասնական պայքար Իսլամական պետության դեմ: Սա այժմ ամենայն հավանականությամբ միակ հնարավոր փոխզիջումն է, ասաց Իշինգերը: Նա անդրադարձավ նաեւ այսօրՙ սեպտեմբերի

16- ին Բրատիսլավայում կայանալիք ԵՄ ղեկավարների հանդիպմանը: « Մեր քաղաքացիները կամենում են Եվրոպայի տարածքում անվտանգություն ունենալ»: ԵՄ պետությունների եւ կառավարության ղեկավարներից շուտափույթ պահանջվում է կազմել ճանապարհային քարտեզ, որը միությանը հնարավորություն կընձեռի ճկուն քաղաքականություն վարել արտաքին քաղաքական եւ անվտանգության հարցերում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 16-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ