ՀԱԼԵՊԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՍԻՐԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՀԵՏ Է ԳՐԱՎԵԼ Հալեպի պատմական կենտրոնն անցել է Սիրիայի բանակի վերահսկողության տակ: Ըստ միջազգային լրատվամիջոցների` դա տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ի գիշերը: Մինչեւ այդ Հալեպի այս կարեւոր շրջանը ապստամբների վերահսկողության տակ էր: Սիրիական զորքերը հարձակումն իրականացրել են ավիացիայի աջակցությամբ եւ հաջողության հասել: Ապստամբ գրոհայինները պատմական կենտրոնը լքելուց հետո շարժվել են քաղաքի հարավային թաղամասերի ուղղությամբ եւ ամրացել այնտեղ: Հարկ է նշել, որ քաղաքի կենտրոնում են գտնվում քրիստոնեական, այդ թվում հայկական եկեղեցական, ազգային-մշակութային, կրթական ու բարեսիրական հնագույն կառույցները: |