RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 09-12-2016



Տեղադրվել է` 2016-12-09 00:10:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 4070, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄՈԼԴՈՎԱՅԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Նոյեմբերի 21-27-ին Քիշնեւում կայացավ «Մոլդֆեստ ռամպա.ռու» կամերային թատրոնների եւ փոքր ձեւերի ներկայացումների 8-րդ միջազգային փառատոն-լաբորատորիան, որի նպատակն է համախմբել հիմնականում ռուսալեզու թատերական բեմադրություններ եւ մասնագետների: Այս տարի փառատոնին մասնակցել են բեմադրիչներ, դերասաններ եւ փառատոների կազմակերպիչներ Ռուսաստանից, Սերբիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Ռումինիայից, Լիտվայից, Իսրայելից, անգամՙ Ադրբեջանից: Հայաստանից ներկայացվել է երկու մենաներկայացումՙ Արա Ասատուրյանի բեմադրած Տոմաշ Ռուժեւիչի «Զվարճալի ծերուկը» ՙ սեփական խաղարկությամբ (ռուսերեն, թեեւ Հայաստանում այն ներկայացվել է հայերենով) եւ Արթյուր Ռեմբոյի ստեղծագործությունների հիման վրա «Էպսիդոն» թատերախմբի ղեկավար Արմեն Սարգսյանի բեմադրած «Մի եղանակ դժոխքում» -ըՙ դարձյալ սեփական դերակատարմամբ (հայերեն-ռուսերեն): Փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված է եղել թատերագիր եւ արձակագիր Կարինե Խոդիկյանը (ի դեպ, նաեւՙ Մոսկվայի Ռոման Վիկտյուկի թատրոնի փոխտնօրեն Արմինե Հովհաննիսյանը): Փառատոնին Հայաստանից մասնակցել է նաեւ Երեւանի Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի, «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը , որը հանդես է եկել «Հայ թատրոնը ստեղծումից մինչեւ մեր օրերը» զեկուցմամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 09-12-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ