RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 09-12-2016



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2016-12-09 00:10:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 3757, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ANAS-Ը ՄԵԾԱՐՈՒՄ Է ԴՐԱՄԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԵԳԵՆԴԻՆ

Հ. Ծ.

Կալիֆոռնիայում համաշխարհային դրամական տոնավաճառի շրջանակներում «Դրամագիտության եւ հնադարյան իրերի հայկական ընկերությունը» (ANAS), համագործակցությամբ «Դրամագիտական ուսումնասիրությունների հայկական կազմակերպության», հատուկ միջոցառմամբ մեծարել է Ե.Թ. Ներսիսյանին , նրան պարգեւելով «Կյանքի ընթացքում ձեռք բերած նվաճումների» համար իր սահմանած առաջին մրցանակը:

Ներսիսյանը չի կարողացել անձամբ ներկա գտնվել, սակայն նրան ներկայացնողները խոսել են հայկական դրամագիտության բնագավառում նրա անսահման գիտելիքների ու պատմական հրատարակությունների մասին: Վարդան Կեվենյանի եւ Ջորջ Մարտիրոսյանի հետ նա հիմնել է «Հայկական դրամագիտական ընկերությունը» 1971 թվականին, եւ 40 տարի շարունակ խմբագրել եւ հրատարակել է մի պարբերական, որից օգտվել են մետաղադրամների հավաքորդներն ամբողջ աշխարհում:

«Նրա մեծության գրավականն այն է, որ նա իր սովորական նախասիրությունը դարձրել է մասնագիտություն եւ իր գիտելիքներով խորապես հետաքրքրել ուրիշներին: Նա մղիչ ուժ է հանդիսացել այդ բնագավառում եւ հսկայական հատորներ լույս ընծայել, որոնցում ներկայացված են հին հայկական դրամներն իրենց եզակի բացատրություններով», նշել է Չակ Հաճինյանը , որ իր խոսքում շնորհակալություն է հայտնել Արամ Մանասարյանին, Սարգիս Քիլիմճյանին, Արմեն Ներսիսյանին եւ Անդրանիկ Կրիշիկյանին մեծարման երեկոն կազմակերպելու համար:

Մետաղադրամների հարուստ հավաքածոյի ցուցադրությանն առընթեր, տեղի է ունեցել նաեւ գրող Ֆրենկ Կավաքսի նորՙ «Հայկական դրամահատումը դասական ժամանակաշրջանում» խորագրով գրքի շնորհանդեսը: «Armenian Coinage in the Classical Period» գիրքը հրատարակվել է վերջերս «Classical Numismatic Group-ի» կողմից եւ ընդգրկում է հայկական հին թագավորությունների եւ իշխանությունների (Կոմմագենեի, Ծոփքի, Մեծ ու Փոքր Հայքերի) մինչ այժմ անհայտ մետաղադրամների հարուստ տեղեկություններ:

«Երկար էինք սպասում այս գրքին: Անհայտ մնացած այդ մետաղադրամները հավաքորդների մոտ էին գտնվում եւ Կովաքսի աննկուն ջանքերի շնորհիվ դրանք այժմ ներկայացված են աշխարհին: Մեր թվարկությունից 400 տարի առաջ եւ մինչեւ 250 տարի մեր թվարկության ընթացքում հայ թագավորների հատած մետաղադրամները մեկ առ մեկ նկարված եւ նկարագրված են այս գրքում», ասել է Հաճինյանը:

Ներսիսյանը ANAS-ին հասցեագրած իր նամակում շնորհակալություն է հայտնել իրեն շնորհված պարգեւի համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 09-12-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ