Ո՞Վ ՄԱՐԵՑ ՀՐԴԵՀԸ Հ. ԱՖ. Խոսրովի անտառում հրդեհի վերջին օջախները մարվել են: Այս մասին տեղեկացնում են արտակարգ իրավիճակների եւ բնապահպանության նախարարությունները: Ի դեպ, նախարարությունները շեշտում են, որ հրդեհի մարման գործում վերջին օրերին տեղացած անձրեւն ամենեւին էլ չի օգնել: Փոխարենն օգնել է ՌԴ-ից օգնության շտապած ինքնաթիռը, որը շուրջ 20 թռիչք է իրականացրել տեղանքում եւ մեծապես նպաստել հրդեհի ամբողջական մարմանը: Այնպես որ հիմա ակտիվորեն քննարկվում է ոչ թե այն հարցը, թե ինչպե՞ս բռնկվեց հրդեհը, կամ ի՞նչ անել, որ նման բան այլեւս չկրկնվի, կրկնվելուց էլ պատրաստ լինենք, այլ այն, թե ո՞վ մարեց հրդեհը. ԱԻ՞Ն-ը, բնապահպանության նախարարությո՞նը, ռուսնե՞րը, թե՞ ի վերջո անձրեւը: |