RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 18-08-2017



Տեղադրվել է` 2017-08-18 12:49:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 7371, Տպվել է` 91, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՆՈՒԻՏՆԵՐԻ ԱՐՎԵՍՏԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԲՈՍՏՈՆՈՒՄ

Հ. Ծ.

Անգլիական խորհրդարանը 1867-ին ընդունեց Բրիտանական Հյուսիսային Ամերիկայի մասին ակտ, որի համաձայն ստեղծվեց կանադական ֆեդերացիան:

Ֆեդերացիայի ստեղծման 150-ամյակի առթիվ Բոստոնի գեղարվեստի թանգարանը կազմակերպել է Կանադայի մոնղոլոիդ ռասայի արկտիկական խմբերին պատկանող Իննուիտների (Էսկիմոսների ինքնանվանումը) ձեռքի աշխատանքների (փորագրանկարներ, վիմաքանդակներ, գրաֆիկայի հաստոցային ստեղծագործությունների առանձնատիպեր) յուրահատուկ ցուցահանդես, որը բացվել է, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի տեղեկության, հուլիսի 1-ին եւ շարունակվելու է մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը թանգարանի Բեռնար եւ Բարբարա Ստեռն Շապիրո պատկերասրահում: Ներկայացվել են իննուիտ արվեստագետներիՙ Քենոխուակ Աշեւակի, Ագնես Նանոջակի, Ջեսսի Ունարկի, Պուդլո Պուդլատի եւ Լյուսի Կիննուայաուակի ստեղծագործությունները, որոնց մեծ մասը վիմաքանդակներ են պատրաստված Դորսետ հրվանդանի դրոշմահաստոցային կոոպերատիվում:

Աշխատանքները, որոնք թեմատիկորեն առանձնացված են, Բոստոնի թանգարանի ցուցադրության համար տրամադրել են կանադահայ անվանի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի եւ կնոջըՙ Օստրելիտայի կալվածքի պատասխանատուները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 18-08-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ