RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 18-08-2017



Տեղադրվել է` 2017-08-18 12:49:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 14231, Տպվել է` 1822, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԵՔԵՅԱՆՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԳԻՍՏԸ «ԱՐԱԳԱԾՈՒՄ»

«Աջակցություն հայ դպրոցին» ծրագրի շրջանակում, «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հովանավորությամբ Հայաստանի եւ Արցախի Վ. Թեքեյանի անվան դպրոցների 10-14 տարեկան թվով 67 աշակերտներ իրենց ամառային հանգիստն անցկացրին Հանքավանի «Արագած» ճամբարում: Ճամբարի ծրագիրը շարունակական բնույթ է կրում եւ արդեն ութերորդ տարին է իրականացվում, նպաստելով մեր երկրի տարբեր անկյուններում բնակվող երեխաների միմյանց մերձեցմանը, նրանց մտավոր, ֆիզիկական, անհատական ընդունակությունների զարգացմանը: Առայսօր ճամբարի ծրագիրն ընդգրկել է 545 մասնակից, եւ այս տարի եւս ծրագրի մասնակից են դարձել մասնավորապես գերազանց առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով եւ բազմազավակ ընտանիքների երեխաներ Երեւանից, Գյումրիից, Ստեփանավանից, Կարբիից եւ Բերձորից:

Հանքավանի հրաշալի բնության գրկում գտնվող ճամբարը մեծ սիրով ու ջերմությամբ հյուրընկալեց եւ համախմբեց թեքեյանցիներին, որոնք «Արագածում» ապրեցին ճամբարային կյանքն իր հետաքրքրական ռեժիմով` առավոտյան շեփորի կանչ, լիցքային վարժություններ, տողաններ ու շքերթներ: Թեքեյանցի մանկավարժների եւ ճամբարի ջոկատավարների համատեղ աշխատանքի շնորհիվ երեխաների առօրյան հագեցած էր ինտելեկտուալ, մարզական, մշակութային միջոցառումներով:

Մեծ խանդավառությամբ երեխաները մասնակցեցին ուսուցանող խաղերին, գիտակների մրցույթին, դաստիարակչական տարբեր թեմաներով զրույց-բանավեճերին, սպորտային խաղերին, արշավներին, սովորեցին ժողովրդական երգեր ու պարեր: Մրցութային միջոցռումների լավագույն մասնակիցները պարգեւատրվեցին գավաթներով ու շնորհակալագրերով: Կազմակերպվեցին «Բանակի օր», «Արցախի օր», «Ազգային երգի, պարի օր» միջոցառումները, որոնցում ակնառու էր հայ դպրոցականի ազգային ոգին, հաղթանակի ցանկությունը:

Հանգստի վերջին օրը վառվեց հրաժեշտի ավանդական խարույկը: Բաժանումը հուզիչ էր` լի արցունքներով եւ ջերմ խոսքերով: Դժվար էր հեռանալ մտերիմ ընկերներից, հարազատ դարձած «Արագածից», որն իրենց պարգեւեց անկրկնելի հանգիստ, անմոռանալի տպավորություններ ու նոր գիտելիքներ: Թեքեյանցիները հրաժեշտ տվեցին ճամբարին կրկին վերադառնալու ակնկալիքով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 18-08-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ