ՖԱԹԻՀ ԱԿԻՆԻ ՆՈՐ ՖԻԼՄԸ Հ. Ծ. «Խորտակեք Դաեշին: Աջակցեք YPG-YPJ-ի ազատամարտիկներին: Պաշտպանեք Ռոջավայում ժողովրդավարական հեղափոխությունը», գրված է զինված քուրդ կնոջ պարզած պաստառին: Ըստ «դեմոկրատհաբերի» կայքէջի, դա մի կադր է թուրք-գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Ակինի նոր կինոնկարից, որն այս անգամ պատմում է ԻՊ-ի դեմ պայքարող Սիրիայի քուրդ ժողովրդի պաշտպանության ջոկատների կանանց թեւի գործունեության մասին: Հիշեցնենք, որ Ֆաթիհ Ակինը իր նախորդ «Սպին» (The Cut) ֆիլմով անդրադարձել էր Հայոց ցեղասպանության թեմային: «Սպին» ցուցադրվել է նաեւ հայկական հեռուստատեսությամբ: |