RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 18-08-2017



Տեղադրվել է` 2017-08-18 12:49:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 8246, Տպվել է` 80, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԻՇԱՐԺԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, տեխնիկական գիտությունների թեկնածու

- 110 տարի առաջ կառուցվել է Գորիսի հիդրոէլեկտրակայանը: Ինքնաշեն տուրբինը տեղադրվել է բաց խցում եւ միացվել է 15 կՎտ հզորության եւ 230 Վ լարման հաստատուն հոսանքի գեներատորին: Ջուրը տրվել է հիդրոտուրբին ոռոգման ջրանցքի միջոցով: Կայանի էջքը կազմում էր 3 մետր: Այն ուներ շատ պարզ կառուցվածք:

Էլեկտրական էներգիայի տարեկան արտադրությունը կազմում էր մինչեւ 20 հազար կՎտ.ժամ, որը բավարարում էր Գորիս քաղաքի կոմունալ-կենցաղային կարիքները: Կայանն աշխատել է մինչեւ կեսգիշեր:

- 1940 թվականին փոքր հիդրոէլեկտրակայանի (ՓՀԷԿ) շինարարություն սկսվեց Թար-Թառ գետի վրա` Մատաղիս գյուղին հարակից, որը գործարկվեց 1947 թվականին` էլեկտրական էներգիա մատակարարելով նաեւ հարեւան հանրապետության Միր-բաշիր քաղաքին:

- Հադրութի շրջանի Իշխանագետի վրա 1955 թվականին սկսվեցին կառուցվել միանգամից երեք փոքր ՀԷԿ-եր:

- 1957-ին գործարկվեց Տումի եւ Մեծ Թաղլար ՓՀԷԿ-րը 55 եւ 50կՎտ հզորությամբ, 1958-ին 80կՎտ հզորությամբ Տողի ՓՀԷԿ-ը:

- 40 տարի առաջ շահագործման է հանձնվել Շամբի հիդրոէլեկտրակայանը 171 ՄՎտ գումարային հզորությամբ:Տեղադրվել է երկու հիդրոագրեգատ:

- 110 տարի առաջ Երեւան քաղաքում շահագործման է հանձնվել «Ամպեր» ընկերության հիդրոէլեկտրակայանը:Այն 1926 թվականին ենթարկվել է ապամոնտաժման ԵրՀԷԿ-ի շահագործումից հետո:

- Էջմիածին քաղաքում 110 տարի առաջ կառուցվել է էլեկտրակայան,որտեղ տեղադրվել է մեկ շարժիչ 22 ԿՎտ հզորությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 18-08-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ