ՀԻՄԱ ԿՀԱՍԿԱՆԱ՞Ն ՀՈՎԻ ԱՖՅԱՆ Հայաստանի Օմբուդսմենի գրասենյակից հայտնում են, որ 2017-ի առաջին 8 ամիսների ընթացքում Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանամերձ գյուղերի ուղղությամբ իրականացված գործողությունների մասին զեկույցները ուղարկվել են միջազգային մի շարք կազմակերպությունների եւ կառույցների: ՄԻՊ-ի գրասենյակը հատուկ շեշտում է, որ ուղարկված փաստաթղթերը տարբեր լեզուներով են: Այնպես որ միջազգային կառույցներն այլեւս չեն կարող հայտարարել, թե իրենք չեն հասկանում, թե ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններում, հակառակ պարագայում մենք հանգիստ կարող ենք նրանց մեղադրել կարդալ չկարողանալու մեջ: |