RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 01-12-2017



Տեղադրվել է` 2017-11-30 23:19:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 6296, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՖԼԻՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԷՐ ԱՌԵՎԱՆԳԵ՞Լ ԳՅՈՒԼԵՆԻՆ

Հ. Ծ., (The Armenian Mirror-Spectator)

Ամերիկյան «Newsweek» եւ «Wall Street Journal» պարբերականները շարունակում են ուշի-ուշով հետեւել Մ. Նահանգների հատուկ խորհրդական Ռոբերտ Մուելերիՙ Մայքլ Ֆլինի գործով հետաքննության բացահայտմանը (տե՛ս «Ազգի» նոյեմբերի 24-ի համարում «Ֆլինի խճճված ոստայնը» հոդվածը):

«Ուոլ Սթրիթ Ջոռնըլը» իր նոյեմբերի 10-ի համարում մասնավորապես նշում է, որ Մուելերն այժմ հետաքննում է Թուրքիայից ստացած որոշակի գումարի դիմաց Ֆլինի պարտավորությունըՙ առեւանգելու եւ Թուրքիային հանձնելու 1999-ից Պենսիլվանիայում ապրող 75-ամյա թուրք հոգեւորական Ֆեթուլլահ Գյուլենին, որին Օբամայի կառավարությունը մերժել էր արտահանձնել Թուրքիային: Ենթադրվում է, որ նա հատուկ ինքնաթիռով Գյուլենին պետք է հասցներ Իմրալիի բանտը(*): Թուրքիան, ինչպես ակնկալվում էր, «լրիվ սուտ եւ անհիմն» է որակել նման ենթադրությունը: Բայց որոշ քաղաքագետներ հնարավոր են համարում նման քայլը, քանի որ այն Թուրքիայի կառավարությանը դիվիդենտներ կբերեր երկրի ներսում իր դիրքերը ամրապնդելու առումով: «Այդ «հաղթանակը» մեծապես կգերակշռեր որեւէ միջազգային սկանդալ» «Նյուզուիքին» ասել է տեխնոլոգիաների մոնիտորինգով զբաղվող «Turkey Blocks»ի հիմնադիր Ալպ Թոքերը : Դրան պետք է գումարել նաեւ այն բազմաթիվ հոդվածները, որ Ֆլինն ստորագրել է թերթերում կողմ արտահայտվելով Գյուլենի արտահանձնմանը: Գյուլենն ինքը «France 24-ին» տված իր հարցազրույցում նշել է, որ տեղյակ է այդ գործում Ֆլինի ներգրավման մասին: «Տեղեկացել եմ, որ Էրդողանի փեսան տեսակցել է Ֆլինի հետ եւ նրա ընկերությանը բավական մեծ գումար փոխանցել», ասել է Գյուլենը:

«Իրավական եւ քաղաքական հիմնավորումները չափազանց սահմանափակ են նրան արտահանձնելու համար», նշել է իր հերթին «Istanbul Policy Center»-ի աշխատակից Մագդալենա Քիրչները :

(*) Այս բանտը մեր ընթերցողներին ծանոթ է որպես կալանավայրը քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ապո), որին ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցները առեւանգելով հանձնեցին թուրքական ոստիկանությանը:]

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 01-12-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ