«Viva 1500». ՄՏՍ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԶԱՆԳԱՀԱՐԵԼԻՍ ՎՃԱՐԵՔ ՄԻԱՅՆ ԱՌԱՋԻՆ ԵՐԵՔ ՐՈՊԵԻ ՀԱՄԱՐ ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչեւ 2018թ. մարտի 1-ը «Viva 1500» սակագնային պլանի բաժանորդները կարող են զանգահարել ՄՏՍ Ռուսաստանի բաժանորդ հանդիսացող իրենց մտերիմներինՙ վճարելով միայն զանգի առաջին երեք րոպեի համար: Առաջարկը գործում է «Viva 1500» սակագնային պլանիՙ ակտիվ փաթեթ ունեցող բաժանորդների համար: ««Viva» սակագնային պլանները յուրահատուկ են, քանի որ նրանք առավելագույնս հարմարեցված են բաժանորդների կարիքներին եւ տրամադրում են ծառայությունների ամբողջական փաթեթՙ ներառյալ ձայնային եւ ինտերնետ հասանելիության ծառայությունները: «Viva 1500» սակագնային պլանը հիանալի հնարավորություն է ընձեռում իր բաժանորդներին, այն էՙ ՄՏՍ Ռուսաստան զանգահարելիս վճարել միայն զանգի առաջին երեք րոպեի համար: Լինելով հեռահաղորդակցության առաջատար օպերատորը, մենք հանդես ենք գալիս նորարար լուծումներով, որոնք թույլ են տալիս հաղթահարել հեռավորությունը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում` https://www.facebook.com/MTSArmenia/ |