RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 09-11-2018



Տեղադրվել է` 2018-11-24 03:27:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 974, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՆԻՇԻԿՈՒՄ ԳԱՐՆԱՆԸ ԿԳՈՐԾԱՐԿՎԻ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻՙ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՆԵՐՔԻՆ ՑԱՆՑ

Ավարտին են մոտենում ամռան վերջից մեկնարկած աշխատանքները

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են աջակցել համայնքների զարգացմանը: Այս տարվա ծրագրերն ընթացքի մեջ են: Դրանց չափելի արդյունքը տեսանելի կլինի ոչ միայն գոյություն ունեցող խնդիրը լուծելուց հետո, այլեւ ավելի երկարաժամկետ կտրվածքում:

Վայոց ձորի մարզի Գնիշիկ գյուղում, ամռան վերջին ամսից մեկնարկել էին ոռոգման ջրի խողովակաշարի տեղադրման աշխատանքներ: Խնդիրը հրատապ էրՙ մարդկանց հոգսը թեթեւացնելու առումով. հողի մշակման համար գյուղացու կատարած ծախսը չէր արդարացվում: Եկամտի մասին խոսք անգամ լինել չէր կարող:

Գյուղի վարչական տարածքի ղեկավար Արա Լեւոնյանն ուրախությամբ տեղեկացնում է, որ ամռանը բարձրացված խնդրի լուծմանն արագ արձագանքել են իրենց մշտապես աջակցող կազմակերպություններըՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ FPWC-ն: Անմիջապես ձեռնարկվել են քայլերՙ գյուղացու հոգսը թեթեւացնելու ուղղությամբ: Կառուցվել է ոռոգման ջրիՙ շուրջ 1,5 կմ երկարությամբ ամբողջովին նոր ցանց: Տեղադրվել են պոլիէթիլենային բարձրորակ խողովակներ: Ավելին. յուրաքանչյուր տնամերձի համար ապահովվել է առանձին ծորակ, որը թույլ կտա ոռոգում իրականացնել առանց դժվարության ու ջրի հոսակորուստի: Ոռոգման ջրիՙ ամբողջովին նոր ներքին ցանցի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին: Խողովակաշարը տեղադրվել է, կատարվում է հողի հետ լիցք:

«Մինչեւ ձմեռ ցանցի գործարկումը կփորձարկվի եւ գարնանը լիարժեք պատրաստ կլինենք գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը: Ոռոգման ջրի նոր ցանցը մոտավորապես 20 հեկտար տարածք մշակելու հնարավորություն է ընձեռում: Այս ծրագրի արդյունավետությունը կզգան ոչ միայն Գնիշիկ, այլեւ Մոզրով բնակավայրի բնակիչները. ներկայում, իրենց այգիները պահպանելու համար, գնիշիկցիները ստիպված են լինում օգտվել Մոզրովի խմելու ջրից, ինչն իր հերթին խնդիր է ստեղծում հարեւան բնակավայրի բնակիչների համար: Ի դեպ, արդեն իսկ, շուրջ 30-ով ավելացել է տնամերձի համար ներկայացվող դիմումների քանակը», - ասել է գյուղի վարչական տարածքի ղեկավար Արա Լեւոնյանը:

Գնիշիկում կա չմշակվածՙ շուրջ 15-20 հեկտար տնամերձ վարելահող: Քիչ չեն նաեւ խնամք պահանջող պտղատու այգիները: Գյուղացիները վստահ են, որ դրանցից ստացված բերքատվության արդյունքը կարող է քառակին լինելՙ լիարժեք ոռոգում իրականացնելու դեպքում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), Գնիշիկում համատեղ ծրագրեր են իրականացնում 2015 թվականից: Չորս տարվա ընթացքում, գործակցող կողմերին հաջողվել է կարգավորել բնակավայրի խմելու ջրի խնդիրը. ամբողջությամբ կառուցվել է ներքին ցանց: Լուծվել է նաեւ լուսադիոդային (LED) համակարգով գործողՙ արտաքին լուսավորության հարցը, տրամադրվել է գյուղտեխնիկա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 09-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ