ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՓԱԿՎԵԼ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ 5 ԴՊՐՈՑ Աղբյուրըՙ ermenihaber.am Հունաստանի կրթության նախարարության որոշմամբ այս տարի, աշակերտների թվի սղության պատճառով, փակվել են թուրքական եւս հինգ դպրոցներՙ Արեւմտյան Թրակիայում: Սրանովՙ Հունաստանում փակված թուրքական դպրոցների թիվը հասնում է 65-ի: Թուրքական կողմն այս ամենը համարում է ոչ թե աշակերտների սղության, այլՙ խտրականության հետեւանք: Իր հերթին Հունաստանի կրթության նախարարությունը փաստեր է ներկայացրել, որտեղ հստակ նշված է, որ փակված թուրքական դպրոցների աշակերտների թիվը 9-ից քիչ է եղել, մի ցուցանիշ, որն, ըստ Հունաստանի կրթական օրենքի, բավարար էՙ դպրոցը փակելու համար: |