RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 23-08-2019



Տեղադրվել է` 2019-08-22 22:17:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 948, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՙ ՄԱՐԴԿԱՆՑ ՏԱՆԻՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղում լուծվել է կիսակառույց տան եւ թեքահարթակի խնդիր: Բաբայաններին աջակցել են բնակարանաշինության գործում տարիների արդյունավետ գործակցություն արձանագրած կառույցներըՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»:

Օբյեկտիվ եւ սուբյեկտիվՙ առողջական եւ ֆինանսական պատճառներով, ավելի քան 40 տարի առաջ կառուցված հին տունը երբեւէ չէր հիմնանորոգվել: Տարիներ առաջՙ 2006-ին, դժբախտ պատահարի պատճառով, տան ավագ որդին` Ալիկը, հայտնվել էր անվասայլակին: Ընտանիքի համար դա ոչ միայն հոգեբանական, այլեւ ֆինանսական լուրջ խնդիր էր: Ալիկն ու կրտսեր եղբայրըՙ Արծրունը, աշխատում էին, սակայն տունը վերանորոգել չէր հաջողվում: Մինչդեռ խնդիրները քիչ չէին. կիսամութ սենյակներՙ սահմանափակ պատուհաններով ու քանդված պատերով, կաթացող տանիք, կիսավեր պատշգամբ, փայտյա թեքահարթակ եւ այլն:

Բնակարանաշինության ծրագրի շնորհիվ Բաբայաններն արդեն ավարտել են տան ներքին հարդարման աշխատանքները: Շուտով կտեղադրվի նաեւ ջեռուցման համակարգ: Շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու պատրաստակամությամբՙ ընտանիքին օգնության են հասել ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարներն ու աշխատակիցները: Կամավորները համախմբվել ենՙ հասանելիության խնդիրը լուծելու համար: Համատեղ ուժերովՙ փայտյա թեքահարթակի փոխարեն կառուցվել է նորը: Իրականացվել են բետոնացման աշխատանքներ: Հարմարավետ տուն ունենալն արդեն երազանք չէ ընտանիքի համար:

«Ինձ համար թեքահարթակ ունենալն այսօր անհրաժեշտություն է, իսկ փայտյա թեքահարթակն այնքան էլ ապահով չէր: Բետոնապատ թեքահարթակը անվասայլակի համար նույնն է, ինչ մեքենայի համարՙ ասֆալտապատ ճանապարհը (ժպտում է): Շնորհակալ եմ, որ օգնում եք արագ լուծել ինձ համար ամենակարեւոր խնդիրը »,-ասել է Ալիկը:

«Եթե ուզում ենք երկիր շենացնել, պիտի պատրաստ լինենք համախմբվելու: Կարողանանք ստեղծել մի բան, որից օգտվողը ոչ թե մենք, այլ մեր հայրենակիցներից մեկն է լինելու: Երբ ամեն անգամ, ինչ-որ տեղ շինարարություն ենք իրակացնումՙ սրտանց ուրախանում եմ: Կամավորների կազմած շղթան, փրկության օղակի նման, գործն առաջ է տանում: Վստահ եմ, որ դրանից ոգեւորվում են ոչ միայն տան անհրաժեշտություն ունեցողները, այլեւ մեր աշխատակիցները: Լուսավոր կյանքի ճանապարհն սկսվում է մարդասիրությունից եւ պատասխանատվությունից: Այդպես են մտածում այստեղ աշխատող մարդիկ: Հակառակ դեպքում չէին աշխատիՙ խնդիրը համարելով ոչ իրենցը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօերն Ռալֆ Յիրիկյանը :

«Ամեն ընտանիք իր խնդիրներն ու դժվարություններն ունի: Այս ընտանիքի պարագայում կարեւոր է նշել, որ տոկունությունը, հումորի զգացումն ու դժվարությունները հաղթահարելու ձգտումը չեն լքել նրանց, եւ կան մարդիկ որոնք պատրաստ են աջակցելՙ ձեռք ձեռքի տալ, թեթեւացնելու ընտանքի ուսերին ընկած տարիների հոգսը: Թերեւս դա է բնակարանաշինության ծրագրի առաքելությունը»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ